Սկեսուրս փչացրեց տարեդարձս․․․ Ձայներ լսեցի դեռ այն ժամանակ, երբ դուրս եկա վերելակից․․․

Գիտե՞ք, ինչ է ինձ հետ կատարվել…Սկեսուրս, ինչպես միշտ, փչացրել է օրս…Ես ու ամուսինս առանձին ենք ապրում, իսկ սկեսուրս իր տանն է ապրում երկրորդ ամուսնու և նրա երեխաների հետ:

Ծննդյանս նախօրեին ամուսնուս հետ միասին ուտեստներ էինք պատրաստում, քանի որ հաջորդ օրը երկուսս էլ աշխատանքի պիտի գնայինք, իսկ երեկոյան հյուրեր էին գալու:Ամեն ինչ պատրաստ էր, նույնիսկ տորթն արդեն սառնարանում էր: Հանգիստ խղճով գնացինք քնելու:

Երեկոյան ամուսինս մեքենայով եկավ իմ հետևից և միասին տուն վերադարձանք: Հենց դուրս եկա վերելակից, մեր տանից ձայներ լսեցի: Վազելով ներս եկանք և գեղեցիկ պատկեր բացվեց մեր առաջ. սկեսուրս, ամուսինը և երկու անշնորք երեխաները ավիրել էին ամենը, ինչ հնարավոր էր: Սառնարանից հանել և կերել էին ամեն ինչ…

Սկեսուրս տեսավ մեզ և ժպտալով ասաց.

Ձեզ էլ ենք հավից պահել, քաղցած եք, չէ՞:

Ես ու ամուինս շոկի մեջ էինք, կես ժամից պիտի գային մեր հյուրերը, իսկ մեր տանն արդեն ոչինչ չկար: Նույնիսկ տորթը, իմ ծննդյան օրվա տորթն էին կտրել՝ առանց ինձ:Արագ զանգեցի բոլորին և խնդրեցի չգալ, իսկ ամուսինս որոշեց, որ մեր տան բանալին այլևս պետք չէ իր մորը:

Այդ օրն ամուսնուս հետ միասին գնացինք ռեստորան, որպիսի շատ չտխրեմ, բայց միևնույնն է, սկեսուրիս այդ արարքն ինձ շատ բարկացրեց և նեղացրեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика