Դե կտրիր դրա ձայնը,-ասաց սրճարանում նստած տղան 8 ամսական երեխայի մորը․ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, ուղղակի անսպասելի էր․․․

Մեծ Բրիտանիայից մի երիտասարդ մայրիկ որոշել էր սրճարանում նախաճաշել:Հետը տարել էր նաև 8 ամսական որդուն: Դա նրանց առաջին համատեղ ժամանցն էր նմանատիպ աղմկոտ վայրում:

Սակայն ուրախ ակնկալիքները չիրականացան երեխայի վարքի պատճառով: Նա սկսեց արտասվել և կամակորություն անել:

Աղջիկն ամաչեց և փորձեց հանգստացնել երեխային, սակայն այդ պահին կողքի սեղանիկի մոտ նստած 20 ամյա երիտասարդը գոռաց նրա վրա.

-Դե վերջապես կտրիր նրա ձայնը:

Կինը չհասցրեց որևէ բան պատասխանել, երբ ոտքի կանգնեց երիտասարդ տղայի հայրը և բռնեց որդու ականջից:

-Կարծում ես, դու մանուկ հասակում այսպիսին չես եղե՞լ: Դու փոքրիկ ավազակ էիր: Իսկ հիմա գնա և ներողություն խնդրիր:

-Նրան նախաճաշ առաջարկիր, չէ որ նրա ձեռքերը զբաղված են, — շատ խիստ ձայնով ասաց տղամարդը:

Ի զարմանս երեխայի մոր՝ երիտասարդը լսեց հորը և նրա համար տաք նախաճաշ և սուրճ բերեց:

Կինն այդ պատմությամբ կիսվեց ֆեյսբուքում.

-Շնորհակալ եմ այդ հորը նրա համար, որ նույնիսկ քսան տարի անց նա դեռ հիշում է, թե ինչ է նշանակում լինել մանկահասակ երեխայի ծնող, — գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика