Այդ օրը ես տեսա նրա կնոջը և հասկացա․․․Սիրեկանից պետք է բաժանվել

Ես մտա նրա աշխատասենյակ, նստած սպասում էի, որ նա ավարտի գործերը։ Սիելիս ինչ-որ թղթեր էր ստորագրում։ Հանկարծ լուսանկարների էլեկտրոնային շրջանակը միացավ և նկարները սկսեցին փոխվել։ Դա նոր իր էր, նախկինում չէի տեսել։

Սիրեկանս որդու հետ է դպրոցի դիմաց, ահա որդին փուչիկներ բռնած ժպտում է, ամբողջ ընտանիքը այգում զբոսնում է, այստեղ նա գրկել է կնոջը, իսկ կինը վարդագույն զգեստ հագած փչում է տորթի մոմերը։Ես տեսնում էի, որ կինը սիրում է ամուսնուն․ դա ակնհայտ էր նկարների վրա։

Բայց ես էլ էի սիրում նրան։ Մենք արդեն մի տարուց ավել հանդիպում էինք, փորձում էի գնալ, փախնել, բայց չէի կարողանում։ Նա ամեն անգամ կամացիկ ձայնով շշնջում էր ականջիս, որ սպասում է ինձ, կարոտում, որ ես իր ճակատագիրն եմ, իսկ ընտանիքը ուղղակի ձևական է, այդպես պիտի լինի։

Բայց հիմա հասկանում էի, որ ոչինչ էլ ձևական չէ։ Լուսանկարներում տեսա սիրող մարդկանց և հասկացա, որ այլևս չեմ ուզում խաբվել։

Երբ նույն լուսանկարները սկսեցին անցնել երկրորդ անգամ, զգացի, որ սիրելիս վերածվում է թշնամու, ով ստել է և ինձ, և կնոջը։ Իսկ նման մարդ ինձ պետք չէ։ Որքան համոզիչ նա ստում էր ինձ, այդքան էլ համոզիչ նուրբ նայում էր կնոջը։Աչքերս լցվեցին արցունքներով։

Դու ինչ-ոչ բան էիր ուզու՞մ, — կտրվելով թղթերից՝ հարցրեց նա ինձ։

Ես գլխով ասացի ոչ և դուրս եկա։

Մի քանի օր արտասվեցի․․․ երբեմն միայնակ, երբեմն ընկերուհուս հետ նստած, մեկ հանգիստ լացում էի, մեկ գժվում․․․ Որպիսի հանկարծ չզանգեմ նրան, հեռախոսս տվեցի ընկերուհուս։ Աչքերս ուռած էին, այնքան էի լացել․․․ Չորրորդ օրը զգացի, որ զգացմունքներս բթացել են։ Արցունքներ չկային, ուրախություն նույնպես։

Մի շաբաթ անց գնացի նոր բացված ցուցահանդեսի։ Ես նայում էի հարյուրավոր մարդկանց, ովքեր շտապում էին, սուրճ խմում, հեռախոսով խոսում․․․

Եվ հանկարծ մտածեցի․

«աշխարհում կան միլիարդավոր տղաարդիկ, ում հետ ես կարող եմ երջանիկ լինել, ինչի՞ եմ կառչել հենց այդ մեկից և բաց չեմ թողնում։ Ինչի՞ եմ ես որոշել, որ հենց նա է իմ ճակատագիրը։»

Հետո ես որոշեցի, որ այլևս չեմ մտերմանա ամուսնացած տղամարդու հետ։

1 ամիս անց հանդիպեցի ապագա ամուսնուս․ նա այնքան կենսուրախ, գրավիչ և հետաքրքիր էր։

Արդեն 3 տարի միասին ենք։ 

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика