Այս դեպքից հետո այլևս երբեք երեխայիս սկեսուրիս մոտ չեմ թողել․․․

Ինձ շտապ անհրաժեշտ էր մի քանի օր մեկնել աշխատանքի պահով, և ամուսինս հրաժարվեց 3 օր մենակ մնալ երեխայի հետ: Այլ ճանապարհ չկար, ես ստիպված էի սկեսուրիս խնդրել երեխային հոգ տանել: Անկեղծ ասած, ես այդ պահը հետաձգեցի մինչև վերջին րոպեն, քանի որ հաստատ գիտեի, որ դրանից հետո իմ կյանքը շատ կփոխվի:

Դուք կմտածեք, որ ես խենթ եմ, բայց ես գրել էի մի ամբողջ ցուցակ, թե ինչ կարող է ուտել իմ որդին և ինչը` ոչ: Ես գրել էի, թե ինչ բառեր է նա արդեն հասկանում, ինչ կենդանիներ նա գիտի, ինչ խաղալիքներով է սիրում խաղալ:

Ես նաև գրել էի նրա համար ժամանակացույց, երբ որդիս պետք է քնի և նշել, որ ոչ մի դեպքում չպետք է խախտվի այս գրաֆիկը։ Եվ ահա, ես վերադառնում եմ երեք օր անց և իմ ամենավատ մղձավանջներն իրականացել էին:

Այս օրերին նա անընդհատ նրան կերակրել էր ամեն տեսակ տհաճ բաներով և բացատրում էր այսպես. «Ինչպե՞ս կարող ենք ուտել ու չտալ նրան»:

Եվ ամենավատն այն է, որ նա կորցրել էր իր քնի ռեժիմը: Բայց ես այնքան երկար էի աշխատել, որպեսզի սովորեցնեմ նրան քնել և արթնանալ մեզ հետ միաժամանակ։

Ցանկացած մայր կհասկանա ինձ, թե որքան դժվար է երեխային ռեժիմին սովորեցնելը, և այժմ իմ բոլոր ջանքերը ապարդյուն դարձան: Ես այլևս երբեք չեմ կարող թողնել որդուս նրա հետ, այլապես հաջորդ անգամ ես կարող եմ նրան ընդհանրապես չճանաչել:

Իսկ դուք ուրախությամբ թողնո՞ւմ եք երեխաներին տատիկ-պապիկների հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика