Երբ սկեսուրիս ասեցինք այս խոսքերը, վերջինս սկսեց դառը արտասվել․ Մենք չենք զղջում մեր ասածների համար․․․

Մի քանի տարի առաջ սկեսուրիս հրավիրեցինք մեզ հետ ապրելու: Ամուսնուս քույրը որոշել էր նրան խաբել և ստի միջոցով վերցրել էր նրա ձեռքից բնակարանը:Պարզ է, որ մենք թույլ չէինք տա նրան վարձով ապրել և հենց նույն օրը բերեցինք մեր տուն:

Ես ամեն ինչ անում էի, որ այդ կինն իրեն մեր տանը լավ զգա, չէր որ նա ամուսնուս մայրն է: Բայց նա շարունակում էր անհանգստանալ և իրեն հյուրի կարգավիճակում զգալ:

Երբ ես աշխատանքի էի լինում, սկեսուրս սկսում էր անել տան ամբողջ գործը, իսկ ես բարկանում էի, քանի որ չէի ուզում, որ այդ տարիքի կինը հոգնի, ես ամեն օր նրան ասում էի, որ հանգստանա, զբոսնի, իսկ գործերը մենք ինքներս կանենք:

Սկեսուրս ասում էր, որ իրեն վատ է զգում, քանի որ ապրում է մեր հաշվին, իսկ մենք շարունակ փորձում էինք նրան վստահեցենլ, որ իր ներկայությունը մեզ համար նեղություն չէ:

Վերջապես եկավ այդ օրը, և ես ու ամուսինս կարողացանք սկեսուրիս համար առանձին փոքր տուն գնել: Գումարի կեսը կուտակել էինք, իսկ մյուս կեսը վճարելու համար բանկից վարկ վերցրեցինք:

Երբ մենք եկանք տուն և հայտնեցինք նոր տան մասին ուրախ լուրը, դուք պիտի տեսնեիք սկեսուրիս արձագանքը. փոքր երեխայի նման ցատկոտում էր ուրախությունից, արցունքները հոսում էին աչքերից, նա գրկում և համբուրում էր մեզ…

Վերջապես մենք հանգիստ ենք նրա համար, գիտենք, որ իրեն լավ է զգում, քանի որ տանը կից կա փոքր հողատարածք, սկեսուրս ունի զբաղմունք և կարող է աճեցնել իր սիրած ծաղիկները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика