Հակառակ ամուսնուս կամքի տաքսի եմ վարում․ Ահա, թե ինչու․․․

Մինչ դեկրետ գնալը աշխատել եմ տաքսու վարորդ։ Երեխայի ծնվելուց հետո որոշեցի այլևս դուրս չգալ աշխատանքի, ամուսինս ասաց, որ մնամ տանը։ Սկզբում ամեն ինչ լավ էր, գումարը բավականացնում էր։ Սակայն տարեց տարի մեր ֆինանսական վիճակը բարդանում էր․

ամուսնուս ավելի ցածր պաշտոն տվեցին և աշխատավարձն էլ նվազեց։ Ես սկսեցի խնդրել ամուսնուս՝ թույլ տալ աշխատել, բայց նա դեմ էր։Ամուսնուս խնդրում էր փոխել աշխատանքը, բայց նա դրան էլ չէր համաձայնվում։ Մեզ օգնում էին ծնողներս, իսկ ես սարսափելի ամաչում էի։

Մենք երիտասարդ ենք, եթե կարող ենք ինքնուրույն աշխատել, ինչի համար նստենք նրանց վզին։ Մի քանի ամիս անց, երբ ոչինչ չփոխվեց, ես ինքս որոշեցի անցնել գործի։ Իսկ ինձ համար աշխատանք գտնելը դժվար չէ։

Այժմ տաքսի եմ վարում, գրաֆիկն ինձ հարմար է։ Իսկ ես ի՞նչ անեմ, եթե ամուսինս տեղից չի շարժվում, չի ուզում լավ աշխատանք գտնել։ Ուրեմն ես իրեն ինադու կշարունակեմ վարել տաքսի։ Ավելորդ գումարը մեզ չի խանգարի։

Սկզբում ամուսինս շատ էր վիճում ինձ հետ, իրեն թվում էր, որ ամոթ է, բացի այդ չէր կարողանում ընդունել այդ փաստը։Սարսափելի սկանդալներ եղան։ Ամուսնուս նաև դուր չի գալիս այն, որ հիմա ես քիչ ժամանակ ունեմ, և նա ստիպված է տան գործերի և երեխայի խնամքի մի մասն իր վրա վերցնել։

Ի վերջո ամուսինս նոր աշխատանք գտավ, այսինքն ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Մեր ֆինանսական վիճակն այժմ բարելավվել է, բայց ես չեմ պատրաստվում թողնել գործս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика