Սկեսուրս մեր անկողնում, խոհանոցում, մեր կյանքում և առհասարակ ամենուր․․․

Ինչպե՞ս են քայքայվում նորաստեղծ ընտանիքները։ Իհարկե, դեպքերն ու պատճառները բազմաթիվ են, սակայն այսօր մի նորաստեղծ ընտանիքի պատմություն ենք ներկայացնում, որը շատ արագ քայքայվել է չափազանց «հոգատար» սկեսուրի թեթև ձեռքով։

«Մեր սերն առաջին հայացքից էր։ Մեր հարաբերությունները շատ արագ էին զարգանում, և շատ արագ պարզ դարձավ, որ պարզապես չենք կարող ապրել առանց իրար։ Այդպես, կես տարի անց նա ինձ առաջարկություն արեց, ես համաձայնեցի առանց երկմտելու։ Մենք սկսեցինք միասին ապրել և պատրաստվել հարսանիքին։ Մենք երջանիկ էինք։ Ժամանակ առ ժամանակ մեզ տեսության էր գալիս նրա մայրը։

Հարսանիքից հետո ամուսնուս մայրը, կարելի է ասել, ամբողջ օրը մեր տանն էր։ Ամեն երեկո նա գալիս էր՝ ստուգելու ամուսնուս կոշիկները, սովորեցնում էր, թե ինչպես չորացնեմ կոշիկի միջուկները, շարում էր կոշիկները միջանցքում պահարանի վրա։ Իսկ առավոտյան գալիս էր և ստուգում մեր ննջարանը, թե արդյոք սավանը կեղտոտ կամ ճմռթված չէ…

Այո՛, դուք ճիշտ հասկացաք, նա բացում էր արդեն հավաքած անկողինը և ստուգում։ Նա ծալում էր մեր կեղտոտ անկողինը և տեղավորում լոգարանի կեղտոտ շորերի արկղում։ Իսկ խոհանոցում նա իսկական ստուգում էր իրականացնում և դիտողություն անում ինձ գնածս հավի համար, որն ինքը չի առնում, «սխալ» թեյի կամ իր սիրելի մակարոնների բացակայության համար։ Ի՞նչ էի ես զգում։

Սկզբում մտածում էի, որ դա մոր հոգատարություն է, հետո վիրավորվում էի, որ ամուսինս թույլ է տալիս մորը խառնվել մեր կենցաղին, հետո բարկանում էի նրա և իր մոր վրա։ Խոսակցություններ և վեճեր էին լինում, բայց ամուսինս կտրականապես չէր ցանկանում խառնվել՝ վախենալով նեղացնել մորը։

Իսկ ես ինչ-որ մի պահի հոգնեցի ապրել լծի տակ, չնայած որ նրա մայրը մեզ հետ չէր ապրում, բայց, փաստացի, նա մեր տանն էր ամեն օր՝ առավոտից մինչև ուշ երեկո։ Երբ նա սկսեց մեզ թոռ պատվիրել և ասել, որ տղան կադետական դպրոց կգնա, որ 7 տարեկանում այնտեղ կընդունենք, հետո՝ այնտեղ…

Ես հասկացա, որ դա «ՍՏՈՊ»-ն է, ստոպ այն ամենին, ինչ կար կամ կարող էր լինել։ Ես հեռացա։ Ես ուզում եմ ապրել այնպես, ինչպես ինձ է հարմար, ուտել այն, ինչ ինձ է դուր գալիս, քնել ճմռթված սավանի վրա և ուտել ոչ այն մակարոնները, որոնք ինքն է սիրում։ Մենք բաժանվեցինք, սակայն նա շարունակում է զանգել, իսկ ես այլևս ոչինչ չեմ ուզում։ Բաժանությունը կարծես մի կում թթվածին լինի։ Ահա թե ինչպիսին են լինում «հոգատար» սկեսուրները»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика