Անհավանական դեպք․ Իտալիայի քաղաքներից մեկի երկնքում արևի ճառագայթների ներքո երևացել է Հիսուսին նմանվող պատկեր․․․

Համացանցում հայտնվել են դրամատիկ լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է իտալական քաղաքի երկնքում Հիսուսին նման պատկեր երևում: Այս լուսանկարները արել է Ալֆրեդո Լո Բրուտոն Ագրապոլիից, իր տանից:

Տղամարդը նկատեց, թե ինչպես արևի լույսը սկսեց ցրվել ամպերի միջով՝ դրանով իսկ ձևավորելով մի շատ անսովոր մարդկային ուրվագիծ: Ուրբաթ օրը, մայրամուտի շողերի արդյունքում ստեղծված ստվերը նման էր Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի հայտնի արձանին:

Ալֆրեդոն ասաց.

«Ես հիացած էի այդ տեսարանից: Հաճախ լուսանկարներով չեմ կիսվում սոցիալական ցանցերում, բայց երբ լուսանկարեցի սա, անմիջապես զգացի, որ ուզում եմ այլ մարդիկ նույնպես կարողանան վայելել այդպիսի գեղեցկությունը »: Իսկ դուք տպավորվա՞ծ եք լույսի և ստվերի նման խաղից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика