Կենդանակերպի այս նշանները երբեք Ձեզ չեն դավաճանի․․․

Ցուլ

Ցուլն իր էությամբ հավատարիմ է: Նա շատ պրակտիկ է, այդ պատճառով դավաճանության գաղափարը նրա համար իմաստ չունի, քանի որ երբեք ոչ մի լավ բանով չի ավարտվում: Ցուլն ամենահուսալին է Կենդանակերպի բոլոր նշաններից, եւ կարող եք միշտ հույս դնել նրա վրա: Բացի այդ՝ նա, հավանաբար, մոլորակի ամենավատ ստախոսն է: Այդ պատճառով քիչ հավանական է, որ դուք չեք իմանա նրա անհավատարմության մասին:

Կույս

Կույսը մեծ սիրտ ունի, եւ դավաճանությունը հակասում է նրա բնույթին: Նա բարի է եւ անհավանական պրակտիկ: Դավաճանությունը շատ ջանքեր է խլում, այդ դեպքում՝ ինչո՞ւ ժամանակ վատնել մեկ ուրիշի համար: Կույսը երբեք չի ցանկանա դավաճանել, քանի որ գիտի դավաճանության դառնության մասին եւ չի ցանկանա նման ցավ պատճառել իր զուգընկերոջը: Կույսը վերլուծաբան է, նա միշտ ձեզ հետ կխոսի իր զգացմունքների եւ մտահոգությունների մասին, քանի որ չափազանց քննադատաբար է վերաբերվում իրեն:

Կշեռք

Կշեռքը սիրում է խաղաղություն եւ ատում է այլոց հանդեպ անարդարությունը, այդ պատճառով դավաճանությունը դեմ է այն ամենին, ինչին նա հավատում է: Նրանք բարի են, քնքուշ եւ սիրում են ուրիշների կարիքներն իրենց պահանջմունքներից բարձր դասել: Դավաճանությունը վերջին բանն է, որ կարող է հուզել Կշեռքին, քանի որ նա միայն արդարություն է ուզում, բոլորի համար:

Ձկներ

Ձկներն անհույս ռոմանտիկներ են: Նրանք ազնիվ են, անում են ամեն ինչ՝ իրենց զուգընկերոջը երջանկացնելու համար: Դավաճանությունը հակասում է նրանց էությանը, քանի որ նրանք շահագրգռված են էմոցիոնալ առումով կայուն հարաբերություններով: Ինչո՞ւ հանուն անծանոթի հետ սեքսի վտանգել հարաբերությունները, որի համար այնքան ջանացել են: Նրանք գիտեն, որ դավաճանությունը չարժե դրան: Կարեկցանքը հսկայական նշանակություն ունի Ձկների համար, եւ նրանք միշտ մտածում են այն մասին, թե իր գործողություններն ինչպես կազդեն ուրիշների վրա: Այդ պատճառով դավաճանությունն ակնհայտորեն նրանց ծրագրերի մեջ չի մտնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика