Տղամարդը կնոջից գաղտնի 50 երեխա է ունեցել․․․

Կինը պատմել է, որ իմացել է ամուսնու 47 երեխաների մասին և որոշել է ամուսնալուծվել, գրում է bagnet.org-ը: Այս մասին նա խոստովանել է ցանցում:

Նշվում է, որ նա ամուսնու հետ ապրել է ութ տարի և նրանք մեկ երեխա ունեն: Նա իմացել է, որ ամուսինը դոնոր է, բայց երբեք չի հարցրել, թե քանի երեխա է ծնվել նրա օգնությամբ: Կինը ենթադրել է, որ այդ երեխաները երկուսն են, սակայն ամուսնուց տեղեկացել է, որ 47-ն են:

Բոլոր երեխաները, 18 տարին լրանալուց հետո, հնարավորություն կունենան պարզելու, թե ով է իրենց կենսաբանական հայրը: Զայրացած կինը գրել է, որ ոչնչում չի կարող մեղադրել ամուսնուն, քանի որ պետք է նախապես հետաքրքրվեր այդ հարցով:

Բայց հիմա նա անհանգստացած է, որ ամուսինը կարող է պատասխանատվություն զգալ բոլոր երեխաների համար, և նրանք ստիպված կլինեն օգնել բոլորին՝ ի վնաս իրենց ընտանիք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика