Տղայիս հետ կանգնած էինք կանգառում, երբ մեզ մի տաքսի մոտեցավ․ Վարորդը մի տարեց հաշմանդամ մարդ էր․․․

Որդուս հետ կանգնած էինք կանգառի մոտ, բայց ավտոբուսի չէինք սպասում, ընդամենը մի կանգառ պիտի քայլեինք։ Պարզապես հեռախոսիս զանգ եկավ, ես կանգնած խոսում էի, որդիս էլ նստարանին տեղավորվեց։

Կանգառում շատ մարդ կար, պիկ ժամ էր։ Հանկարծ արգելակում է հին, տեղ-տեղ կոտրված և գունաթափ եղած «Վոլգա»՝ տաքսու նշանով։ Ղեկին նստած է շատ բարի հայացքով ակնոցավոր պապիկ։ Նստած տեղից գոռում է․

Ու՞ր է պետք, մատչելի գնով կտանեմ։ Մի վախեցեք, մեքենան չի փլվի։ 30 տարի անդավաճան աշխատում է։

Մարդիկ կարծես չեն նկատում նրան, բոլորը գլուխները մի կողմ են թեքել։ Ես արագ անջատում եմ հեռախոսը, հավաքում տոպրակներս և որդուս ձեռքից բռնած գնում եմ մեքենայի մոտ։

—Պապի ջան, մինչև հիվանդանոց կհասցնե՞ս։

Հա, նստեք։ Կներեք, ձեզ նման բարի և գեղեցիկ կնոջ համար դուռը կբացեի, եթե հաշմանդամ չլինեի։ 

Ինչ խնդիր, մենք ինքներս կբացենք էլ, կնստենք էլ։

Ճանապարհին սկսեցինք խոսել, շատ ժամանակ ունեինք, քանի որ տաքսին ընթանում էր 20կմ/ժ արագությամբ։ Պապիկը դժգոհում էր, որ իր մեքենան ոչ մեկ չի նստում, իսկ դա իր ապրուստի միջոցն է։

Հասկանում եմ, որ ինձ խղճալով նստեցիր, թե չէ ով է կես կանգառի համար տաքսի նստում։

Չէ, ի՞նչ եք ասում, տոպրակներս ծանր են, որդիս էլ հոգնել է։

Բնականաբար չէի ասի նրան, որ իսկապես խղճացել եմ։ Պապիկը հասցրեց մեզ շենքի մոտ, բայց երևի 2 կիլոմետր էլ չէր քշել։ Նա այնքան մեծահոգի էր, որ դժվար կացության մեջ գտնվելով՝ ասաց․

Երկու քայլի համար ձեզանից գումար չեմ վերցնի։ Իջեք։ 

Ես նստարանին եմ դնում ձեռքիս մեջ պահած 5000 դրամանոցը և արագ բացում դուռը։

Աղջիկ ջան, մոտիցդ գումար է ընկել։

Ես էլ փակեցի դուռը և պատուհանից ասացի․

Դա ամենաքիչն է, որ կարող եմ տալ ձեզ նման մարդուն։ Առողջ եղեք։

Խնդրում եմ ձեզ, հոգ տարեք մեծերի մասին, առավել ևս, եթե նրանք գումար չեն մուրում, այլ աշխատում են՝ չխնայելով առողջությունը։ Հենց այդ մարդիկ են արժանի մեծագույն հարգանքի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика