Ես նեյրոկենսաբան եմ. ողջ կյանքս ուսումնասիրում եմ ուղեղը. միայն 4 բան կա, որ անհրաժեշտ է երջանկության համար․․

Հավատացեք գիտությանը և ոչ թե աստղագուշակներին։ Նեյրոկենսաբաններն օրերով ուսումնասիրում են մեր ուղեղը և բոլորից լավ գիտեն, թե ինչ է պետք երջանիկ լինելու համար։

1. Գլխավոր հարցը

Եթե տխուր ու անտրամադիր եք, ձեզ մի կարևոր հարց տվեք. «Ինչի՞ համար եմ ես շնորհակալ ճակատագրին»։ Արդյո՞ք շնոհակալ լինելու զգացողությունը կենսաբանական ազդեցություն է գործում ուղեղի վրա։ Պարզվում է, որ՝ այո։ Պարզվում է, որ շնորհակալ լինելու զգացողության հիմնական էֆեկտը սերոտոնինի մակարդակի բարձրացումն է։ Երբ դուք մտածում եք, թե ինչի համար եք աստծուն շնորհակալ, դուք կենտրոնանում եք կյանքի դրական կողմերի վրա, ինչի արդյունքում ուղեղում սերոտոնին է արտադրվում։

2. Արտասանեք ձեր բացասական զգացողությունները

Դուք ձեզ վա՞տ եք զգում։ Սահմանում տվեք ձեր վիճակին։ Ի՞նչ է սա՝ տխրությու՞ն, անհանգստությու՞ն, վիրավորա՞նք… Դա բավական է ձեզ ավելի լավ զգալու համար։ Կարծում եք սա զառանցա՞նք է։ Իսկ ձեր ուղեղն այդպես չի կարծում։

3. Որոշում կայացրեք

Երբևէ եղե՞լ է ձեզ հետ, ինչ որ որոշում ընդունել և դրանից հետո թեթևություն զգալ։ Կարծում եք դա պատահականությու՞ն է։ Նեյրոկենսաբանությունը ցույց է տալիս, որ որոշումներ կայացնելը նվազեցնում է անհանգստությունն ու տագնապը, ինչպես նաև օգնում է լուծել խնդիրները։

4. Հպվեք մարդկանց

Ուղեղի համար շատ կարևոր են այլ մարդկանց հետ հարաբերությունները։ Ուզու՞մ եք դրանք նոր մակարդակի բարձրացնել։ Մարդկանց ֆիզիկապես հպվեք (իհարկե միայն մտերիմներին)։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика