Օդանավում կոկիկ հագնված տղամարդու կողքին նստած էր մի շիկահեր աղջիկ թափթփված շորերով․ Ուղեկցորդուհու ինտուիցիան նրան չդավաճանեց․․․

Շելիա Ֆրեդերիկը ուղեկցորդուհի է: Նա իր աշխատանքը միշտ սովորական է համարել և երբեք չի մտածել, որ ամենահասարակ չվերթը դեպի Սան- Ֆրանցիսկո կարող է փոխել իր կյանքը:

Ուղևորները զբաղեցրել էին տեղերը և ուղեկցորդուհիները,  կանոների համաձայն, վերջին անգամ շրջեցին տեսնելու՝ ամեն ինչ կարգի՞ն է:  Շելիան անցնելիս նկատեց թանկարեք հագնված տղամարդուն թափթփված տեսքով աղջկա հետ:

Այդ պահին նա նաև նկատեց աղջկա՝ իրեն ուղղված սևեռուն հայացքը: Շելիան անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ: Ինքնաթիռի թռիչքից հետո նա գնաց զուգարան և այնտեղ թուղթ ու գրիչ թողեց: Ապա դուրս եկավ և հայացքով աղջկան հասկացրեց, թե ուր պետք է գնա:

Երբ շաիկահեր աղջնակը դուրս եկավ զուգարանից, ուղևորուհին այնտեղ  գտավ թուղթ, որում գրված էր. «Օգնեցեք ինձ»: Մինչև վայրէջքային գոտի հասնելը Շելիան տեղեկացրեց Սան-Ֆրացիսկոյի ոստիկանությանը:

Ավելի ուշ նա իմացավ, որ տղամարդը հանցագործ է, իսկ աղջիկը մարդկանց առք ու վաճառքի (թրաֆիքինգ)  զոհ էր դարձել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика