20-ամյա աղջիկը մինչև 2-րդ ծննդաբերությունը ոչ մի հետազոտություն չէր անցել․ Բոլորին մեծ անակնկալ էր սպասվում․․․

Երկար տարիներ աշխատում եմ ծննդատանը։ Այդ օրը յուրահատուկ հերթափոխ էր։ Շտապ օգնության մեքենայով բերեցին մի աղջկա՝ կողքի փոքր քաղաքից էին հասցրել այստեղ։ Աղջիկը հավատացնում էր, որ հաշվառված եղել է, բայց ոչ մի փաստաթուղթ չուներ։ Մենք վերցրեցինք անալիզներ, բայց գիշեր էր, ՈՒՁՀ անելը մի քիչ դժվար կլիներ, և մենք որոշեցինք ժամանակ չկորցնել։

Բայց հետո զղջացինք դրա համար։

Զննելու ընթացքում բժիշկն ուշադրություն դարձրեց, որ նկատվում է երկու փոքրիկի սրտի աշխատանք, հարցրեց մայրիկին, արդյոք նա եղել է ՈՒՁՀ-ի։ Աղջիկը՝ մի քիչ ամաչելով, ասաց, որ չի եղել, բայց հնարավոր է, որ երեխաները զույգ լինեն, քանի որ նա արդեն եռյակ երեխաներ ունի, դեռ նոր են դարձել 1,5 տարեկան։ Իսկ մայրիկն էլ ընդամենը 20 տարեկան էր։Ցավերը շատ ուժեղ էին, 2 ժամ անց նրան տեղափոխեցին ծնարան, հավաքվեցին բոլոր բժիշկները։ Վերջապես ծնվեց առաջին երեխան, տղա էր։ Հետո նրան հաջորդեց երկրորդ եղբայրը։ Բայց ցավերը չէին դադարում, և հանկարծ բժիշկը գոռաց

Օհո, մեզ համար անակնկալ կա։ Հիմա երրորդն էլ կծնվի։

Երրորդ տղան էլ եղբայրների պես առույգ էր և բարձր ձայն ուներ։ Բժիշկները բոլորը ժպտում էին, նրանք երբեք չէին տեսել, որ եռյակ երեխաներն այսքան առողջ ծնվեն։Հետո միջանցքում նկատեցի ամուսնուն, նա կանգնած արտասվում էր երջանկությունից, հուզված վազվզում էր այս ու այն կողմ։ Մոտեցա, շնորհավորեցի, պարզվեց, ավագ եռյակ երեխաները բոլոր աղջիկներ էին։ Այսպիսի երջանկություն էլ է լինում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика