Երկու աղջիկ ունեմ․ Նրանց կյանքիցս առավել եմ սիրել, բայց երբ անկողին ընկա, հասկացա, որ սխալվել եմ․․․

Ես 70 տարեկան եմ, ունեմ երկու դուստր։ Մինչ վերջին ժամանակները վստահ էի, որ երեխաներս սիրում են ինձ, բայց հասկացա, որ սխալվում էի։ Նրանք ամեն օր կարող են ասել, որ սիրում են, բայց նրանց գործողություններն այլ բանի մասին են վկայում։Վերջերս լուրջ առողջական խնդիրներ ունեի, և գրեթե ամբողջ օրը չէի կարողանում վեր կենալ անկողնուց։ Ինձ անհրաժեշտ էր հոգատարություն, բայց աղջիկներիս մտքով նույնիսկ չէր անցնում ինձ օգնել։

Նրանք զանգում և արդարանում էին, որ զբաղված են այս կամ այն գործով և չեն կարող գալ․․․ բայց ես այնքան ունեի նրանց օգնության կարիքը։Ինձ խնամում էր հարևանուհիս։ Մի օր էլ, երբ վերջապես եկավ ավագ աղջիկս, տեսնելով հարևանուհուս՝ ասաց․

-Ինչ լավ է, որ դուք կարող եք օգնել, ես շատ զբաղված եմ, չեմ հասցնում գալ։ Որքան պիտի վճարեմ ձեզ, որ շարունակեք խնամել մորս։

—Ի՞նչ եք ասում։ Ի՞նչ գումար։ Ես հասկացա, որ ձեր մայրիկը միայնակ է և խնամակալ չունի, որոշեցի օգնել։

—Լավ, էլ մի ձևացեք, մի՞թե հիմա կան նման մարդիկ, բոլորն էլ ամեն ինչ հանուն գումարի են անում։

Ես շատ ամաչեցի դստերս պահվածքից, մի՞թե նրա համար ամեն ինչ գումարով է չափվում։ Գուցե սխալ եմ դաստիրակել․․․ կամ էլ ինձ պիտի անվճար խնամի, դրա համար չի գալիս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика