Կյանքը անկանխատեսելի բան է․․․Հայրս մեր տուն բերեց մի մուրացկանի

Ես, ամուսինս, երեխաս և իմ հայրը ապրում ենք նույն բնակարանում։ Վերջերս հայրս մեր տուն բերեց մուրացկանի․․․ Ես կարծում էի, թե հայրս խելագարվել է, մոտը զառամախտ է սկսվել։ Փորձում էի նրան խելքի բերել, բայց ապարդյուն։

Ասում էր, որ եթե տանից հանեմ այդ մարդուն, ինքն էլ նրա հետ միասին կգնա։Վիճեցինք, վիճեցինք,բայց ի վերջո հաշտվեցինք։ Իսկ մի ամիս անց ամաչեցի խոսքերիս համար։ Պարզվեց, որ Անդրանիկ Աբգարյանը՝ հենց այն մուրացկանը, ինտելիգենտ, կրթված և բարի մարդ է։

Նա ոչ մեկիս չէր խանգարում, համեստ նստում էր մի աթոռին և անդադար կարդում մեր գրքերը։ Մեր թույլտվությամբ սկսեց դստերս հետ դասերն անել։Եվ անհավատալի է, բայց մի ամսում երեխայիս գնահատականները նկատելիորեն բարձրացան։

Իսկ ևս 2 շաբաթ անց պապիկիս միջնորդությամբ Անդրանիկը քոլեջում աշխատանքի անցավ։ Դասավանդում է պատմություն։Միայն հետո իմացա, որ նրա կինն ու երեխաները 5 տարի առաջ ողբերգական ավտովթարի զոհ են դարձել։ Խեղճ մարդը փորձել է ցավից թաքնվել ալկոհոլի և ինքնաքայքայման տակ։

Այդպես նա դարձել է մուրացկան, սակայն մեր ուշադրությունն ու բարությունը վերադարձրեցին նրա ապրելու ցանկությունը։ Բայց ամենից շատ հարգում եմ հորս, երազում եմ, որ երեխաներս էլ իր պես մեծահոգի և կամեցող լինեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика