Անշնչացած նորածնին բերեցին ծննդկան մոր մոտ վերջին հրաժեշտը տալու․ Մի քանի վայրկյան անց իսկական հրաշք տեղի ունեցավ․․․ Ողջ բժշկական անձնակազմը ցնցված էր

Հավատո՞ւմ եք հրաշքների։ Եթե ոչ, ապա այս պատմությունը կարդալուց հետո հաստատ կհավատաք։ Ավստրալիայում բնակվող Քեյթ և Դևիդ Օգերը երկար տարիներ փորձում էին երեխա ունենալ, բայց առողջական խնդիրների պատճառով նրանց մոտ չէր ստացվում։

Սակայն երեք տարի անց Քեյթը հղիացավ։ Նորությունն էլ ավելի ցնցող դարձավ, երբ նրանք իմացան, որ զույգ երեխաներ են ունենալու, այն էլ՝ տղա և աղջիկ։ Բայց Քեյթի մոտ ցավերն սկսվեցին 26 շաբաթական հղիության ժամանակ։ Հիվանդանոց շտապելուց հետո նրան տարան ծնարան, որտեղ ծննդաբերեց։ Առաջինը լույս աշխարհ եկավ տղան, իսկ երկու րոպե անց՝ աղջիկը։

Հենց ծննդաբերության պահին Քեյթը զգաց, որ իր որդու հետ մի բան այն չէ, քանի որ աղջիկը ծնվելիս ճիչ արձակել էր, լացում էր, իսկ տղան՝ ոչ։ Բժիշկները 20 րոպե շարունակ փորձում էին փրկել նորածին տղայի կյանքը, սակայն նրանց մոտ չստացվեց․ երեխայի թոքերը չէին հասցրել լավ զարգանալ, ինչի պատճառով նա չէր կարողանում շնչել։

Բայց Քեյթը խնդրեց բժիշկներին, որ իր որդուն, ում նրանք պատրաստվում էին Ջեյմի անվանել, բերեն իր մոտ, որպեսզի տեսնի նրան, ճանաչի ու հրաժեշտ տա։ Քեյթի խնդրանքով իր կողքին պառկեց նաև ամուսինը, իսկ երեխային էլ մայրը դրեց իր կրծքին։ Վայրկյաններ անց երեխան հրաշքով սկսեց շունչ քաշել։ Երբ բժիշկներին կանչեցին, նրանք ասացին, որ դա ընդամենը մկանային ջղաձգումներ են, սակայն Քեյթն ու Դևիդը որոշել էին չհանձնվել ու փրկել իրենց որդուն։

Համոզվելու համար Քեյթը 1-2 կաթիլ կաթ կաթեցրեց Ջեյմի բերանի վրա, իսկ նա անմիջապես ներքաշեց կաթն ու կուլ տվեց։ Այդ պահին բժիշկները հասկացան, որ Ջեյմին իսկապես չի մահացել, ու սկսեցին կայունացնել նրա վիճակը։ Թոքերի թերզարգացան և թթվածնի պակասի պատճառով բժիշկները մտահոգություն ունեին, որ Ջեյմիի մոտ մանկական ուղեղային կաթված կզարգանա, սակայն, բարեբախտաբար, նա շատ առողջ է, ինչպես իր զույգ քույրը։

Երբ երեխաները դարձան 5 տարեկան, Քեյթը նրանց պատմեց իրենց լույս աշխարհ գալու ողջ պատմությունը։ Ջեյմին ամեն ինչ շատ հեշտ ընդունեց, իսկ քույրը՝ Էմիլին, հուզվել էր, գրկել ու բաց չէր թողնում եղբորը։ Այժմ Ջեյմին ու Էմիլին ութ տարեկան են, առողջ ու աշխույժ։ Նրանք նաև փոքր եղբայր ունեն, ով ևս գիտի իր եղբոր պատմությունը։ Հասկանալով, որ իրենց որդու փրկությունը ոչ այլ ինչ էր, քան հրաշք, Քեյթն ու Դևիդը բարեգործական հիմնադրամ են հիմնել՝ օգնելու վաղաժամ լույս աշխարհ երեխաներին, ովքեր առողջական խնդիրներ ունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика