Հարսանիքի ժամանակ սրահ է մտնում փեսացուի նախկին կինը․ Հարսը դադարեցրեց արարողությունը և․․․ Ոչ ոք նման բան չէր սպասում

Երբ Քեթի Հիլդն ամուսնանում էր Ջերեմիի հետ, նա որոշեց երդվել նաև իր ամուսնու նախկին համատեղ կյանքի արդյունքում ծնված որդու՝ Լենդոնի առաջ։ Նա խոստացավ սիրել և հոգ տանել նրա մասին։ Դա շատ գեղեցիկ քայլ էր աղջկա կողմից։

Սակայն ամենազարմանալին այն էր, որ Քեթին խնդրեց Ջերեմիի նախկին կնոջը և նրա նոր ամուսնուն ոտքի կանգնել իր արարողության ժամանակ։ Նա հրավիրեց Քեյսիին և նրա ամուսնուն՝ Թայլերին, իր հարսանիքին, քանի որ ուզում էր համոզվել, որ նա և Ջերեմին կարող են լինել հրաշալի ընտանիք Քեյսիի և նրա ամուսնու հետ միասին, քանի որ փոքրիկ Լենդոնը կապված էր բոլորի հետ։

Դրա համար էլ, երբ Քեյսին ոտքի կանգնեց հարսանիքի ժամանակ, Քեթին շնորհակալություն հայտնեց նրան, որ նա ընդունել է իրեն որպես ընկեր և թույլ է տվել դառնալ Լենդոնի ընտանիքի անդամ։ Նա խոստացավ լինել հրաշալի մայր նրա որդու համար՝ ասելով․

«Ես նրա մասին հոգ կտանեմ, կօգնեմ և կսովորեցնեմ ամեն օր»։ Նա խոստացավ հարգել, լսել և շփվել երեխայի հետ այնպես, ինչպես իր երեխայի համար կաներ որպես ծնող։ Նա ավարտեց իր խոսքը, իսկ նորաստեղծ ընտանիքի անդամները միասին ասացին, որ միշտ կլինեն մեկ ընտանիք՝ անկախ այն ամենից՝ ինչ կկատարվի իրենց կյանքում։

Ամեն օր չէ, որ հանդիպում ենք մի իրավիճակի, երբ տղամարդու նախկին կինը ներկա է լինում իր նախկին ամուսնու հարսանիքին։ Սակայն այս դեպքը պետք է օրինակ ծառայի մնացած բոլոր զույգերի համար, ովքեր մինչև բաժանվելը երեխա են ունեցել, քանի որ երեխան ոչնչում մեղավոր չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика