Նա իր չորրորդ որդուն ունեցավ, բայց տուն գնաց աղջիկ երեխա գրկած․

Արդեն 10 տարի աշխատում եմ որպես բուժքույր, օգնում եմ ծննդկաններին։ Մարիամ անունով աղջկան ընդմիշտ կհիշեմ, քանի որ այսքան տարիների ընթացքում ոչ ոք նման բան չէր արել։Մարիամին մեզ մոտ բերեցին վաղ առավոտյան։

Շուտով պիտի ծննդաբերեր, սակայն այնքան լուռ էր և հանգիստ էր դիմանում ցավերին։ ՀԵտո իմացանք, որ նա փորձառու մայրիկ է, և հղի է ոչ թե երկրորդ, երրորդ, այլ չորրորդ անգամ։ Արդեն ուներ երեք որդի, լույս աշխարհ պիտի բերեր չորրորդ տղային։Ամբողջ օրը Մարիամն անցկացրեց մեզ մոտ, ամուսիննն անդադար կողքին էր, օգնում էր։ Ակնհայտ էր, որ նա լավ տեղեկացված է, թե ինչ է պետք անել։

Ուշ երեկոյան երեխան ծնվեց․ 3 500 կիլոգրամ քաշով ամրակազմ տղա էր։Առավոտյան, երբ մտա պալատ, տեսա, որ Մարիամն արտասվում է․ հետաքրքրվեցի, թե ինչ է եղել։ Նա էլ ասաց, որ ՈՒՁՀ-ի ժամանակ սեռը չէր երևում, բայց իրենք վտսահ էին, որ տղա է լինելու։ Արդեն չորրորդ որդին է, իսկ իրենք այնքան էին երազում աղջիկ ունենալու մասին։

Չգիտեմ, ինչպես եղավ նման պատահականություն, բայց այդ օրը մեզ մոտ 18 տարեկան մի աղջիկ ծննդաբերեց, սակայն ասաց, որ ծնողները չգիտեն, որ ինքը հղի է և ստիպված հրաժարվում է երեխայից, աղջիկ երեխայից։Մարիամը համարեց, որ դա իր ճակատագիրն է։

Զանգեց ամուսնուն և միասին գնացին գլխավոր բժիշկի մոտ։ 3 օր անց ամուսինը բերեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ Մարիամը հրաժարվում էր դուրս գրվել, սպասում էր, որ գոնե ժամանակավոր խնամակալություն ձևակերպեն, իսկ հետո կզբաղվեն մյուս հարցերով, քանի որ դա ժամանակատար պրոցես է։

Այդպես 5 օր անց մենք դուրս գրեցինք երջանիկ մայրիկին՝ իր զույգ երեխաների հետ միասին։ Երեխաների հետ կապված դժվարությունները չէին վախեցնում ծնողներին, քանի որ իրենք վերջապես ստացան այդքան ցանկալի և երկար սպասված դստերը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика