Ամուսինը կոպտեց կնոջը և դուրս եկավ տանից․ Երբ վերադարձավ նրան շոկ էր սպասվում․․․

Ամուսինը ֆուտբոլ էր նայում, երբ կինը նրան խնդրեց. -Սիրելիս, դու կարո՞ղ ես նորոգել միջանցքի լույսը, քանի որ այն արդեն մեկ շաբաթ է չի աշխատում: Ամուսինը նայում է կնոջը զարմացած և հարցին հարցով է պատասխանում. -Լույսը նորոգե՞մ, հիմա՞:

Երևում է իմ ճակատին գրված է էլեկտրիկ: Իսկ ինձ այդպես չի թվում: -Այդ դեպքում կարո՞ղ ես նորոգել սառնարանի դուռը,-հարցնում է կինը:

-Սառնարանի դուռը նորոգե՞մ: Երևում է իմ ճակատին գրված է սառնարաններ նորոգող վարպետ: Իսկ ինձ այդպես չի թվում,-պատասխանում է ամուսինը:

-Լավ,- ասում է կինը,-իսկ կարո՞ղ ես նորոգել մուտքի աստիճանները: Նրանք շուտով լրիվ կքանդվեն:

-Ես , գրողը տանի, հյուսն ե՞մ: Մի՞ թե դա իմ ճակատին գրված է: Իսկ ես այդպես չեմ մտածում: Ինձ ձանձրացրին քո զրույցները,և ես գնում եմ բար, ասում է ամուսինը: Նա գնում է բար և այնտեղ մի քանի ժամ խմում է: Խմելուց հետո ափսոսում է, որ կնոջ հետ այդպես է վարվել, որոշում է վերադառնալ տուն և օգնել կնոջը:

Երբ վերադառնում է տուն, նկատում է, որ աստիճանները վերանորոգված են, միջանցքի լույսը աշխատում է: Իսկ, երբ մոտենում է սառնարանին, որպեսզի գարեջուր խմի, տեսնում է, որ սառնարանի դուռը նորոգված է, ասում է.

-Սիրելիս, ո՞վ է այս ամենը նորոգել: Կինը պատասխանում է.

-Դե, երբ դու գնացիր, ես նստած լաց էի լինում: Այդ պահին մի երիտասարդ տղամարդ հետաքրքրվեց, թե ինչու եմ լալիս, իսկ ես պատմեցի նրան: Նա առաջարկեց վերանորոգի ամբողջ տունը, իսկ այդ ամենի համար ես պետք է կամ նրա հետ քնեի, կամ էլ տորթ պատրաստեի:

Ամուսինը լսում է և հարցնում. -Իսկ ի՞նչ տորթ պատրաստեցիր նրա համար:

-Բարև, իսկ դու իմ ճակատին տեսնում ե՞ս գրված խոհարար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика