Երիտասարդ մայրիկը անտուն տղամարդուն ճաշ հյուրասիրեց․ Նրա մտքով անգամ չէր անցնի, որ դա իր համար ճակատագրական կարող է լինել․․․

Կեյսի Ֆիշերի համար սովորական օր էր: Երիտասարդ ուսանող մայրիկը գնացել էր ամենամոտ ռեստորան՝ ինչ-որ բան ուտելու: Նա ռեստորանի մուտքից ոչ հեռու նկատեց գետնին նստած մի անտուն տղամարդու: Քիչ հետո այդ մարդը մտավ ռեստորան՝ հույս ունենալով, որ հաճախորդներից մեկն իրեն ինչ-որ բան կհյուրասիրի:

Տղամարդը, բնականաբար, գումար չուներ: Եթե չլիներ Կեյսիի օգնությունը, նա այդպես էլ, առանց որևէ բան ուտելու կհեռանար ռեստորանից: Բայց աղջկա միջամտությունը փոխեց իրավիճակը: Գնելով ուտելիք և տաք թեյ այդ տղամարդու համար՝ երիտասարդ մայրիկը որոշեց խոսել նրա հետ:

Աղջիկը նույնիսկ չէր էլ կռահում, որ այդ խոսակցությունը շատ կարևոր կլինի այդ տղամարդու համար: Մի քանի ժամ նրա հետ զրուցելուց հետո Կեյսին իմացավ այդ տղամարդու կյանքի պատմությունը: Նրա անունը Կրիս էր: Նա երբեք հայր չէր ունեցել, իսկ մայրը վերջերս էր մահացել քաղցկեղից:

Այդ ամենին չդիմանալով՝ տղան սկսել էր թմրանյութեր օգտագործել: Շուտով նա մերժվեց հասարակության կողմից, բոլորը նրան հալածում էին: Շուտով Կեյսին ստիպված էր արդեն գնալ: Տղայից ներողություն խնդրելով՝ նա ոտքի կանգնեց, բայց Կրիսը խնդրեց նրան սպասել մի քանի վայրկյան:

Մի քանի բառ խզբզելով կտրոնի վրա՝ տղան ներողություն խնդրեց վատ ձեռագրի համար, հրաժեշտ տվեց աղջկան և հեռացավ սրահից: Ավելի ուշ աղջիկը կարդաց գրությունը և հասկացավ, թե որքան ճակատագրական է եղել այդ հանդիպումը:

«Այսօր ես ուզում էի վերջ տալ իմ կյանքին: Այժմ քո շնորհիվ արդեն՝ ոչ: Շնորհակալություն, հիանալի՛ մարդ»: Մտերմիկ զրույցը մանրուք է թվում, բայց եթե դա չլիներ, Կրիսը այլևս ողջ չէր լինի: Իսկ այժմ ով գիտի, միգուցե տղան իր մեջ ուժ կգտնի և կհրաժարվի այդ վատ կախվածությունից և նոր կյանք կսկսի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика