Կինը մի օր աշխատանքից շուտ է վերադառնում և բռնացնում է ամուսնուն մի գեղեցկուհու հետ․․․Ամուսնու արդարացումը ուղղակի ցնցող էր

Կինն այդ օրը սովորականից շուտ է տուն վերադառնում և ամուսնուն բռնացնում է անկողնում՝ միանգամայն գրավիչ արտաքինով երիտասարդ կնոջ հետ։ Իր տեսածից ցնցված՝ նա սկզբում լաց է լինում, իսկ հետո գոռում ամուսնու վրա։

«Ախ դու՝ անշնորհակալ քրդի շուն։ Ո՞նց համարձակվեցիր էսպիսի օյին սարքել, և ում գլխին՝ հավատարիմ կնոջդ ու երեխաներիդ մոր։ Վերջ, ես հեռանում եմ քեզնից»,-եզրափակում է կինն ու տեղնուտեղն ամուսնուց ապահարզան պահանջում։

Ամուսինը առանց ընդհատելու մինչև վերջ լսում է կնոջն ու պատասխանում․ -Մի րոպե սպասիր, սիրելիս, ու ես քեզ կբացատրեմ՝ ինչ է կատարվել։ -Լավ, փորձիր տակից դուրս գալ, միայն թե նկատի ունեցիր․ դրանք վերջին բառերը կլինեն, որ կցանկանամ քեզնից լսել։

Ոգևորված ընձեռված հնարավորությունից՝ ամուսինը սկսել է իր արարքն արդարացնող ճառը․

-Սիրելիս, ես արդեն ուզում էի մեքենա նստել, որ տուն գամ, մեկ էլ այս կինը խնդրեց իրեն տեղ հասցնել։ Նա այնքան անպաշտպան ու դժբախտ տեսք ուներ, որ խղճացի ու նստեցրի մեքենաս։ Ճամփին նկատեցի՝ ինչքան նիհար է, անլվա ու վատ հագնված։

Հետո էլ նա խոստովանեց, որ երեք օր է՝ բան չի կերել։ Կարեկցանքից դրդված՝ նրան մեր տուն բերեցի, տաք շոկոլադ հյուրասիրեցի, մանավանդ՝ դու դրանից հրաժարվել էիր, ասելով, որ քաղցրից չաղանում ես։ Իսկ այս խեղճ կինը մի շնչով լրիվ կուլ տվեց։

Նա կեղտոտ էր, ու զարմանալի չի, որ առաջարկեցի լոգանք ընդունել։ Մինչ լողանում էր, աչքովս ընկավ նրա քրջոտ հագուստը, ու գցեցի աղբարկղը։ Հետո մտածեցի՝ ինչ պիտի հագնի ու նրան տվեցի մոդայիկ ջինսը, որը չորս տարի է՝ չես հագնում,քանի որ վրադ փոքրացել է։

Հետո էլ տվեցի մեր հարսանեկան տարելիցին քեզ նվիրածս ներքնազգեստը, որից հրաժարվել էիր ու ինձ կշտամբել ցածրաճաշակ բան գնելու համար։ Նրան նվիրեցի նաև սեքսուալ բլուզը, որ Սուրբ Ծննդին քույրս էր քեզ նվիրել, ու որը դու դիտավորյալ չէիր հագնում, որ քրոջս կատաղեցնես։

Վերջում այս կնոջը նվիրեցի թանկ բուտիկից առած քո զույգ կոշիկը, որոնք էդպես էլ ոչ մի անգամ չհագար, քանի որ քո աշխատավայրում մի կին նույնից արդեն հագնում է։ Ամուսինը շունչը տեղը բերեց ու շարունակեց․

-Այս կինն ինձ այնքան երախտապարտ էր հոգատարության ու իր դրության մեջ մտնելու համար, որ երբ արդեն ճանապարհում էի, շքամուտքի մոտ շրջվեց ու արցունքն աչքերին հարցրեց․ -Չե՞ք ասի՝ էլ ինչ թանկագին բան ունեք, որից ձեր կինը չի օգտվում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика