Վերջերս վաղեմի ընկերոջս հանդիպեցի, ով ինձ ասաց, որ պատրաստվում է բաժանվել կնոջից․ Անկեղծ ասած զարմացա, բայց երբ գնացինք նրա տուն՝ հասկացա պատճառը․․․

Երբեմն լինում է, որ երկար ժամանակ շփվում ես մարդու հետ, կարծում ես, թե լավ գիտես նրան։ Իսկ հետո հանկարծակի ինչ-որ դեպք բացահայտում է, թե նա ով է իրականում։ Այդպես էլ ինձ մոտ եղավ։ Պարզվեց, որ ընկերս այն մարդը չէ, ինչպիսին որ ես եմ կարծել։Արսենի հետ ծանոթացել ենք, երբ նա մեր ընկերությունում աշխատանքի տեղավորվեց։

Արտաքինից սովորական, հասարակ մարդ էր։ Սկսեցինք շփվել․ երկուսս էլ ունենք միևնույն նախասիրությունը՝ ձկնորսություն։ Հաճախ էինք միասին գնում ձուկ բռնելու։ Հետո իմացա, որ ընկերոջս կինը իմ համադասարանցին է եղել՝ Անին։ Դրա համար էկ նրա կնոջ հետ էլ շատ հեշտ դասավորվեցին ընկերական հարաբերություններ։

Բայց վերջերս կարողացա շատ լուրջ խոսել Արսենի հետ։

2-3 ամիս առաջ նա աշխատանքի եկավ շատ տխուր, ոչ մեկի հետ չէր խոսում։ Հարցերին չէր պատասխանում։ Բայց, ի վերջո, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։ Անին ուզում է ամուսնալուծվել։

Դա ինձ շատ զարմացրեց, մինչ այդ նրանց անթերի զույգ էի համարում։ Ըստ Արսենի՝ Անին միշտ դժգոհ է, միայն գումար է ուզում։ Ես ինչպես կարող էի, հույս տվեցի ընկերոջս, բայց նրա պատմածը գլխիցս դուրս չէր գալիս։ Անին լիովին այլ տպավոություն էր թողել։

Ամեն ինչ պարզ դարձավ, երբ գնացի նրանց տուն։Կինը տանը չէր, ընկերս մեզ համար թեյ պատրաստեց և սեղանին դրեց հաց ու երշիկ։ Երբ մի կտոր կերա, հասկացա, որ այն փչացած է։ Արսենն ասաց, որ չանհանգստանամ,պահպանման ժամկետն ընդամենը մի քանի օր առաջ է վերջացել, խանութում այն գրեթե անվճար էին տալիս։

Հետո սկսեց գովաբանել տան բոլոր իրերը, որոնք ինքը շատ էժան է գնել։ Դրանք էին վնասված և ներքևի հատվածում կոտրված էկրանով հեռուստացույցը, օգտագործած կահույքը։ Հիմա հասկանում եմ, թե ինչու է կինը ուզում թողնել նրան, չեմ էլ պատկերացնում, ինչպե՞ս է այդքան ժամանակ ապրել այդպես։ Եվ ինչի՞ համար։ 

Դրանից հետո անկախ ինձանից սկսեցի խուսափել Արսենից։ 2 ամիս անց իմացա, որ նրանք բաժանվել են։ Երեկ էլ պատահաբար դրսում հանդիպեցի Անիին, նա պատմեց, որ համբերությունը սպառվել է այն ժամանակ, երբ ամուսինը հրաժարվել է իրեն բուժվելու համար գումար տալ։

Հետաքրքիր է, ի՞նչ է անում նա իր գումարով, ի՞նչի վրա է ծախսում։ Իսկ ըստ ձեզ, արդյո՞ք Արսենը ճիշտ է ապրում։ 

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика