Տղամարդը կնոջ հետ գալիս է քահանայի մոտ և խնդրում, որ իրենց բաժանի․ Քահանան նրա առաջ մի պայման է դնում․․․

Մի մարդ դիմում է քահանային, թե Տեր Հայր, ուզում եմ բաժանվել: Քահանան էլ ասում է.

-Շատ լավ, բայց մի պայմանով:

-Ի՞նչ պայման:

-Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես», հետո նոր կբաժանեմ: -է, Տեր Հայր…

-Նայիր, դու գիտես, թե չէ, չեմ բաժանի:

-Լավ, կասեմ: Անցնում է երկու ամիս, քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.

-Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցիր:

Մարդը պատասխանում է.

-Այ մարդ խելքս գցե՞լ եմ ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…

«Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика