Կինը արթնանում է կեսգիշերին և չի գտնում ամուսնուն անկողնում․ Այն, ինչ ասաց ամուսինը, երբ կինը գտավ նրան, ուղղակի ծիծաղելի էր․․․Հիասթափություն ամբողջ կյանքի համար

Կինն արթնանում է գիշերը և անկողնում չի գտնում ամուսնուն: Նա իջնում է ներքև՝ փնտրելու ամուսնուն: Նա գտնում է ամուսնուն խահանոցում՝ սեղանի մոտ նստած տաք կակաո ըմպելիս: Նա շատ մտազբաղ տեսք է ունենում:

Կինը տեսնում է, թե նա ինչպես է մաքրում աչքի արցունքը:

-Ի՞նչ է պատահել, սիրելիս,-մոտենալով հարցնում է կինը,

-ինչու՞ ես այստեղ այս ուշ ժամին: Ամուսինը նայում է բաժակին և ասում է.

-Այսօր ուղիղ 20 տարի է , որ մենք միասին ենք: Կինը չի կարողանում հավատալ, որ նա հիշում է: Եվ ամուսինը շարունակում է.

-Հիշում ե՞ս, ինչպես 20 տարի առաջ սկսեցինք հանդիպել: Ես 18 տարեկան էի, իսկ դու՝ 15:

Կինը նորից զարմանում է ամուսնու հիշողության և հոգատարության վրա:

-Այո, այո,-պատասխանում է կինը:

Ամուսինը մի պահ լռում է, իսկ հետո շարունակում.

-Հիշում ե՞ս, երբ հայրդ բռնացրեց մեզ միասին իմ մեքենայի հետևի նստատեղին: -Այո, ես հիշում եմ,-ասում է կինը և  նստում նրա կողքին: Ամուսինը շարունակում է.

-Դու հիշում ե՞ս, երբ նա պարզեց դեպի ինձ կացինը և ասաց, որ կամ դու կամուսնանաս աղջկաս հետ, կամ էլ այնպես կանեմ, որ 20 տարի բանտում կանցկացնես:

-Ես դա էլ եմ հիշում,-ցածր ձայնով ասում է կինը… Ամուսինը խորը շունչ է քաշում, էլի մի կաթիլ արցունք է մաքրում այտից և ասում.

-Այսօր ես կազատվեի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика