Կինը պատահաբար պարզեց, որ ամուսինը սիրուհի ունի․ Նրա վրեժը ուղղակի հանճարեղ էր․․․

Կանացի վրեժն այնպիսի ուտեստ է, որ մատուցում են սառը վիճակում, սակայն որևէ տղամարդու չենք ցանկանա համտեսել այն։Մարին որոշեց, որ իր վրեժը պիտի լինի ոչ թե ուղղակի սառը, այլ սառցակալած, երբ իմացավ, որ ամուսինը սիրուհի ունի։

Իր անակնկալը որոշեց մատուցել ամուսնու ծննդյան օրը։ Մարին ապտմում է, որ վաղուց էր կասկածում, որ ամուսինն անհավատարիմ է, առաջին կասկածներն ի հայտ են եկել դեռ 1 տարի առաջ։ Նա միշտ ժպտալով էր գրում, չնայած ասում էր՝ իբր մոր հետ է խոսում։ Մեկ գրասենյակում էր երկար մնում, մեկ էլ երեկոյան 11-ին որոշում գնալ կաթ գնելու։ Մարիի ամուսինն ասել էր, որ չի պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը։

-Ես նրան ոչինչ չասացի և որոշեցի սպասել մինչ տարեդարձը, որը մի քանի ամիս անց էր։ Ես այդպես վարվեցի, որովհետև պիտի ավելի շատ ապացույցներ հավաքեի և ինձ համար նոր տուն գտնեի,-հիշում է Մարին։

Ամուսնու պահարանի մեջ գտնելով շամպայնի շիշ և երկու նոր գավաթ՝ Մարին վերջնականապես բարկացավ։ Ասաց ամուսնուն, որ իրեն ուրիշ քաղաք են ուղարկում՝ գործուղման, և ինքը չի կարող ներկա գտնվել խնջույքին։ Սակայն իրականում խնդրել էր ընկերուհուն՝ մի քանի օր մնալ նրա տանը, իսկ ամուսնու տարեդարձի օրն էլ ամուսնու և իր բոլոր բարեկամներին և ընկերներին հավաքեց այնտեղ։

Ես նրանց ասացի, որ ամուսնուս ուզում եմ անակնկալ անել, որ մենք բոլորս միասին պիտի մտնենք մեր բնակարան՝ մեծ տորթով, մոմերով․․․ Ուրախ է հնչում, չէ՞։

Առավոտյան հանդիպեցինք մեր շենքի մոտ, ես բոլորին զգուշացրեցի, որ պետք է շատ լուռ գործել, որպիսի անակնկալը ստացվի։ Նրա մայրը մեծ տորթ էր բերել և անդադար ժպտում էր։Դուռը իր բանալիով բացելով՝ Մարին ճանախարհ է տալիս հյուրերին, որ առաջինը նրանք ներս մտնեն։

Բոլորը տեսան այնպիսի մի բան, ինչ ընդհանրապես չէին ակնկալում տեսնել․ ամուսինը սիրուհու հետ  գրկրախառնված կանգնած էր։ Անծանոթուհին սկսեց վազվզել այս ու այն կողմ, հագուստը փնտրել, իսկ Մարին էլ մի կերպ էր զսպում ծիծաղը, չնայած նրան, որ փորձում էր անկեղծ զարմանք ձևացնել։

Արդեն նախկին ամուսինն էլ գրեթե արտասվելով կրկնում էր․

Այս ինչ արեցի ես․․․ այս ինչ արեցի․․․

Գոհ էր միայն Մարին․ անակնկալը ստացված էր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика