Որդին հարազատ մորը հաշիվ ներկայացրեց նրան օգնելու դիմաց․ Մայրը արտասվեց և միայն մի բան ասաց․․․

Մի օր երեկոյան փոքր որդին մոտեցավ մորը, երբ վերջինս ընթրիք էր պատրաստում, նրան մեկնեց մի թուղթ, որի վրա ինչ-որ բան կար գրված:

  • երեկ երեկոյան խոտ եմ հնձել՝ 150
  • սենյակումս այս շաբաթ մաքրություն եմ արել՝ 100
  • գնացել եմ խանութ, 2 անգամ՝ 150
  • մնացել եմ փոքր եղբորս հետ, մինչ դու խանութներ էիր գնացել՝ 150
  • աղբն եմ գցել՝ 150
  • այս շաբաթ լավ գնահատականներ եմ ստացել՝ 150
  • այս ձմռանը ես եմ դասավորել խորդանոցը՝ 200
  • ընդհանուր գումարը կազմում է 1050

Մայրը մտախոհ նայեց որդուն, շուռ տվեց թուղթը և սկսեց գրել…

  • 9 ամիս կերակրել եմ քեզ, մինչ իմ ներսում մեծանում էիր՝ անվճար
  • քո ամբողջ կյանքի ընթացքում եղել եմ կողքիդ, բուժել եմ քեզ, երբ հիվանդ ես եղել, մեծացրել և աղոթել եմ քեզ համար՝ անվճար
  • արտասվել եմ, երբ վատ է եղել քեզ համար՝ անվճար
  • այն բոլոր գիշերների ընթացքում, երբ դու չէիր քնում, միայն լացում էիր, ես քեզ գրկում և հանգստացնում էի՝ անվճար
  • քեզ համար գնել եմ խաղալիքներ, հագուստ, սնունդ, բայց քեզ տվել եմ անվճար
  • իմ սերը, որը չի նվազի նույնիսկ այն դեպքում, երբ քո ցանկում 10 կետ էլ ավելացնես՝ անվճար է

Տղայի աչքերից արցունքներ հոսեցին: Նա մոտեցավ մորը և նայելով աչքերի մեջ՝ ասաց.

Մայրիկ, քեզ բոլորից շատ եմ սիրում: 

Հետո վերցրեց իր գրածը և ներքևում հսկայական տառերով ավելացրեց.

Ամբողջությամբ վճարված է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика