Դպրոցի տնօրենը ամեն նոր ընդունված ուսուցչի մի նամակ էր փոխանցում․ Ահա, թե ինչ էր գրված այնտեղ․․․

Մի դպրոցի տնօրեն յուրաքանչյուր նոր ընդունած ուսուցչին նամակ էր հանձնում , որի մեջ գրված էր.

«Հարգելի ուսուցիչ…

Ես տեսել եմ ,թե ինչ է կոնցլագերը , ես վերապրել եմ այն ինչ չպետք է տեսնի ոչ մի մարդ։

Ես տեսել եմ ,թե ինչպես են պրոֆեսիոնալ ինժեներները կառուցում գազով բանտախուցեր:

Ինչպես են բարձրակարգ բժիշկները թունավորում երեխաներին, Ինչպես են փորձառու բուժքույրերը խեղդում նորածիններին:Ինչպես են բարձրագույն կրթություն ունեցողները կրակում կանանց և երեխաների ուղղությամբ:

Դրա համար ես չեմ վստահում կրթությանը: Ես խնդրում եմ ձեզ.Օգնեք երեխաներին մարդ դառնալ:

Ձեր կրթած սերունդը չպետք է լինի կրթված հրեշ, անգիր արած հոգեկան հիվանդներ, կրթված մարդասպաններ:Խնդրում եմ, օգնեք մեր երեխաներին ավելի մարդկային լինեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика