Բազմազավակ ընտանիքը որդեգրեց 12 տարեկան տղային, բայց երբ նրա մասին մանրամասներ պարզեց, փոխեց ընդունած որոշումը․․․

Երեխաները՝ մեծ երջանկություն են։ Սակայն, ցավոք, հաճախ շատ զույգեր՝ հայտնվելով տարբեր իրավիճակներում, չեն կարողանում երեխա ունենալ։

Նման խնդրի հետ էին բախվել նաև մեր պատմության հերոսները՝ Կլաուդիոն և Մարիելան։Ինչպես և բոլոր ընտանիքները, որոնք ունենում են նման խնդիր, մեր հերոսներն էլ շրջել էին բոլոր հիվանդանոցները, այցելել տարբեր բժիշկների, սակայն ցանկալի արդյունքի չեն հասել։

Այդ ժամանակ էլ զույգը արհեստական բեղմնավորում անելու որոշում կայացրեցին, սակայն այս տերբերակն էլ չաշխատեց։Գուցե և ոմանք թևաթափ լինեին, բայց ոչ Կլաուդիոն և Մարիելան։ Նրանք որոշեցին, որ կարող են իրենց սերն ու հոգատարությունը նվիրել մանկատան երեխաներից մեկին։ Այդպես էլ սկսվեց ամուսինների երկար ճանապարհը․․․

Ինչպես պարզվեց, այստեղ էլ ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Զույգը սպասեց երկար 10 տարիներ, նախքան իրենց թույլ տվեցին երեխա որդեգրել։ Տեսնելով Խուլիո անունով տղային, զույգը հասկացավ, որ նա իրենց երեխան է, ում իրենք այդքան երկար սպասել են։

Տղան գերեց Մարիելայի և Կլաուդիոյի սրտերը։ Նա պատմում էր իր մասին, կյանքի մասին, և ասաց, որ ունի չորս սիրելի եղբյար ու քույր։

Տեսնելով՝ թե որքան ջերմ է տղան խոսում իր հարազատների մասին, նոր ընտանիքը չէր կարող թույլ չտալ երեխաներին գալ իրենց հյուր։Մի քանի հանդիպում հետո ամուսինները հասկացան, որ ընտանիքի անդամներին բաժանել չի կարելի։

Ի վերջո Մարիելան և Կլաուդիոն որոշեցին որդեգրել բոլոր փոքրիկներին։Մնում է ընտանիքին ցանկանալ միայն առողջություն և մնալ միմյանց հանդեպ սիրով լցված։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика