Երիտասարդը մոտենում է կանգառին և նկատում է դիմացի մայթին իր աշխատակցուհու նման ինչ-որ մեկին․ Այն ինչ տեղի ունեցավ հետո․․․

Վերջերս տանից դուրս եկա և գնում էի աշխատանքի: Դրսում ցուրտ էր և մառախուղ՝ կարճ ասած ոչ դուրեկան էր: Այդ պահին էլ ավտոբուսն անցավ կողքովս և ես չկարողացա կանգնեցնել: Գնում եմ տխուր, նայում եմ դիմացի մայթին՝ աղջիկ է անցնում:

Մի պահ նրան նմանեցնում եմ իմ աշխատակից Կարինեին, իսկ հետո թվում է , թե նման չէ: Եվ այդպես նայեցի նրան մի քանի անգամ և որոշեցի, որ Կարինեն չի: Այդ պահին նկատեցի, որ ավտոբուսը կանգնել է լուսատուի մոտ: Մտածեցի, որ եթե վազեմ, ապա կհասցնեմ հասնել նրան կանգառում:

Եվ ես վազեցի: Հասցրի ավտոբուսին, եկա աշխատանքի և ամեն ինչ կարծես նորմալ է: Կես ժամ հետո աշխատանքի է գալիս Կարինեն և սկսում է հետաքրքրվել իր հոգեկան վիճակի մասին: Իմ այն հարցին, թե ինչու՞ պիտի ես գնամ բժիշկի՝ նա բացատրում է.

-Իսկ Դու ինքդ չգիտե՞ս: Ես քայլում էի, տեսա դիմացի մայթով դու ես գնում:

Դու մի քանի անգամ շրջվեցիր, նայեցիր ինձ և չգիտես ինչու՞ հանկարծ սկսեցիր  վազել: Եվ ես վախեցա ու ինքս վազեցի հակառակ ուղղությամբ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика