Միանձնուհին գոլֆի դաշտի մեջտեղում կանգնած բարձր հայհոյում է․ Նրա բացաըրությունը իրեն հանդիմանողներին ուղղակի ցնցող էր․ Նույնիսկ ինքը չդիմացավ դրան․․․

Միանձնուհին մտնում է մայրապետի  սենյակ և ծանր հոգոց հանելով ՝ ընկնում բազկաթոռին: «Ի՞նչն է քեզ անհանգստացնում, քույր»-հարցնում է մայրապետը: «Մտածում էի այս օրը ընտանիքիդ հետ ես անցկացրել: «Այդպես էլ կա» ,-հոգոց է հանում Քույրը:

«Ես եղբորս հետ գնացի գոլֆ խաղալու: Մենք աշխատում ենք  որքան հնարավոր է հաճախակի գոլֆ խաղալ: Գիտեք ես շատ լավ խաղացող էի»: «Կարծեմ նման բան հիշում եմ»,-համաձայնվում է մայրապետը,-«Նշանակում է կարող եմ ենթադրել, որ  Ձեր հանգստի օրը չի՞ հաջողվել» «Նման  մի բան»,-փնչացնում է Քույրը,-«Իրականում այսօր ես վատ բառեր եմ օգտագործել»:

«Օ, Քույր…»,-զարմացած ասում է մայրապետը. «Այդ մասին պետք է ինձ պատմես»: «Դե, մենք գոլֆի դաշտում էինք… և այնտեղ մի ահավոր, բավականին դժվար և ամբողջովին խոտով ծածկված փոսիկ կար: Ես պետք է գնդակը նրա մեջ գցեի: Ես նախապատրաստվեցի, նշան բռնեցի և կատարեցի  իմ երբեմն արած լավագույն հարվածը :

Եվ գնդակը թռավ ուղիղ իմ ցանկացած գծով… եվ հանկարծ այն դիպչում է մի թռչունի…»: «Անհավանական է…»,-կարեկցում է մայրապետը,-«Ափսոս, բայց իհարկե դա վատ բառեր օգտագործելու իրավունք չի տալիս»: «Ոչ դա այդ ժամանակ չէր»,-խոստովանեց Քույրը,-« Մինչև փորձում էի հասկանալ, թե ինչ է պատահել, անտառից մի սկյուռ վազեց, վերցրեց գնդակը և փախավ»:

«Օ, Դա երևի ինձ էլ կստիպեր վատ բառեր օգտագործել»,-կարեկցեց մայրապետը: «Բայց ես չարեցի»,-ասաց Քույրը,-«Ես այնքան հպարտ էի ինձանով:…Մտածում էի, որ երևի դա աստծու ուղարկած նշանն է, երբ մի անգղ հայտնվեց ու հափշտակեց սկյուռին , իսկ սկյուռը դեռ թաթերում պահում էր իմ գնդակը»:

«Ահա, երբ վատ բառեր օգտագործեցիր?»,- ժպտալով ասաց մայրապետը: «Ոչ, այդ ժամանակ չէ,-բացականչում է Քույրը,-երբ անգղը արդեն սկսում էր անհետանալ  տեսադաշտից, սկյուռը սկսեց պայքարել , և անգղը նրան գցեց ուղիղ դաշտի վրա, և գնդակը նրա թաթերից դուրս թռավ, գլորվեց ու կանգնեց փոսիկից ուղիղ 18 դյույմ հեռավորության վրա»:

Մայրապետը հենվեց աթոռի հենակին, ձեռքերը խաչեց կրծքին, ուշադիր նայեց Քրոջը և ասաց. «Դու այդպես էլ այդ սատանայի գնդակը փոսիկը չգցեցիր, այդպես չէ?»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика