Երիտասարդ տղան ապշած էր, երբ ընկերոջ մայրը պատմեց նրա գաղտնիքը․ Բայց տղան երբեք չէր պատկերացնի, որ իր սիրած աղջիկը նման վերաբերմունք ցույց կտա․․․

Երբ 16 տարեկան էի, մաթեմաթիկական դասարանում  հանդիպեցի մի տղայի: Նա խելացի էր, հոգատար, հետաքրքիր, բայց մի փոքր «ցրված»: Մենք զրուցում էին ամեն օր և որքան հնարավոր է հաճախակի:Նրա հետ կարելի էր զրուցել  ամեն ինչի մասին: Նա ինձ չէր դատապարտում: Նա շատ տրամաբանող էր, և դա ինձ դուր էր գալիս:

Մենք միմյանց սկսեցինք շատ լավ ճանաչել և վերջապես ես տվեցի իմ հեռախոսի համարը, և մենք զրուցում էինք ամեն գիշեր: Մի քանի ամսից, երբ մենք զրուցում էինք հեռախոսով, նա պարզապես պատահականորեն ինձ հայտնեց իմ նկատմամբ իր սիրո մասին: Ես նստել էի ննջասենյակում և չգիտեի ինչ ասել: Երբ սկզբնական շփոթվածությունս անցավ, սկսեցի հասկանալ…հնարավոր է ես էլ նրան եմ սիրում….

Մենք սկսեցինք հանդիպել:   Մի անգամ դասերից հետո գնացի նրանց տուն: Նրա մայրը ասաց, որ իր տղան  Աուտիզմով հիվանդ է: նրա գործողություններից  երբեք դա չէիք նկատի. նա ոչ մի կրկնվող շարժումներ չէր անում, բոլորի հետ շփվում էր: Բայց նա շատ տրամաբանող էր, չէր սիրում որոշ զգացմունքներ կամ մաշկին հպումներ և տանել չէր կարողանում կեղտոտ լինել:

Երևի նրա մայրը այդ նշաններն էր նկատել, երբ նա մեկ կամ երկու տարեկան էր:Նա նստեցրել է տղային խոտերի վրա, տղան վախեցել է ու լացել:   Տղայի կարողությունները զարգացնելու համար մայրը երկար տարիներ նրան տարել է բազմաթիվ թերապիաների, որի արդյունքում նա 20 տարեկան է և գոյատևում է ինչպես սովորական մարդ, նա հիանալի տղա է… ամուսին և հայր(այո ես ամուսնացել եմ նրա հետ և մենք երեխա ունենք):

Նա հիանալի աշխատանք ունի: Նրա Այսպերգերի սինդրոմը դե կարող է բարդացնել իրավիճակը, բայց ես պետք է զգոն ու համբերատար լինեմ, բայց դա արժե անել: Ես կասեմ, որ աուտիզմով տառապող մարդիկ կարող են ամենասիրող, ամենահոգատար և հիանալի մարդիկ: Ինձ նրա հետ հաճելի է: Մենք մոտ  երկու տարի է ամուսնացած ենք: Ես իմ որոշումը երբեք չէի փոխի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика