Այս կինը պատահական մետրոյում ականատես եղավ մի միջադեպի․․․Այն, ինչ նա արեց, ուղղակի հիացմունքի է արժանի

Մի անգամ մտա մետրո և ներկա գտնվեցի մի դեպքի ժամանակ: Ուղիղ կենտրոնում կանգնած էր մետրոպոլիտենի աշխատակցի հագուստով մի հսկա կին և գոռում էր մի տղայի վրա: Նա չէր խոսում, այլ գոռում էր: Երբ մի փոքր մոտեցա, լսեցի.

-Դու, ի՞նչ է,  չե՞ս հասկանում: Հիմա ես քեզ էլ քո հեծանիվն էլ ոստիկանություն կհանձնեմ: Տղան խնդրում էր բաց թողնել իրեն, քանի որ նրա մրցույթին շատ քիչ էր մնացել և , որ ուշանում էր: Մետրո մտավ մի ոստիկան և մոտեցավ այդ կնոջը: Նրանք սկսեցին պարզաբանել-երկու հասուն մարդ՝ մեկ 12 տարեկան տղայի հետ: Այդ պահին ես չհամբերեցի և մոտեցա նրանց:

Հարցրի տղային, թե ինչ է պատահել: Հասկացա, որ նա հեռախոսը մոռացել էր և ծնողներին չէր կարողանում զանգահարել և միևնույն ժամանակ ուշանում էր մրցույթից: Նա խնդրում էր ոստիկանին.

-Տվեք ինձ մի բանալի, որպեսզի քանդեմ հեծանիվս, չէ՞ որ քանդած հեծանվով կարելի է գնալ: Եվ երեխայի այն ցանկությունը, որ ինչ գնով էլ ուզում է լինի ցանկանում է հասնել մրցույթին, ինձ ուղղակի հիացրեց: Ուղիղ մետրոյի մուտքի մոտ մի քանի դեռահասներ այդ պահին կանգնած ծխում և գարեջուր էին խմում: Իսկ երկու /օրինապահ/ մարդիկ ցանկանում էին կարգուկանոն սովորեցնել 12 տարեկան մի հեծանվորդին:

Ես բռնեցի տղայի ձեռքը, դուրս տարա նրան մետրոյից, կանգնեցրի տաքսի /գրանցեցի տաքսիի համարը, մեքենայի տեսակը և այլն/, վճարեցի ուղեվարձը և տղային ուղարկեցի: Ուզում եմ նշել, որ և ոստիկանը, և մետրոպոլիտենի աշխատակիցը տեսան, որ ես՝անծանոթ մի կին, մետրոյից դուրս եմ բերում անծանոթ մի երեխայի և նստեցնում եմ մեքենա…

Ի՞նչ եք մտածում, նրանցից գոնե մեկը ձայն հանե՞ց…Կարևորը հեծանիվը հեռացրին և բոլոր օրենքները /պահպանվեցին/… Այդպիսի շնորհակալությամբ դեռ ոչ ոք իմ ձեռքը այդպես չէր սեղմել: Եվ այն հարցին, թե ի՞նչ կարող եմ Ձեզ համար անել, պատասխանեցի.

-Շարունակիր զբաղվել սպորտով և երբեք մի սկսիր ծխել: Եվ երբ տեսնես, որ ինչ-որ մեկը փորձանքի մեջ է – օգնիր նրան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика