Ամեն անգամ հագուստ գնելիս համար ամուսինս ինձանից անդորրագիր էր պահանջում ․․․

Իմ ամուսնությունը ոչնչացվել էր ոչ թե ալկոհոլիզմ կամ ամուսնուս սիրուհի ունենալը/ինչպեսա շատերինը/, այլ ամուսնուս ժլատությունը: Դժբախտաբար, ես ի սկզբանե չէի հասկացել դա: Իմ ամուսնական հինգ տարիներն անցել են լարված հարաբերություններով:

Ամուսնուս առաջին անգամ հանդիպեցի կանգառի մոտ: Առաջին ձյունը տեղում, շատ ռոմանտիկ էր: Վեց ամիս  մենք շփվեցինք համացանցով և սկսեցինք ապրել միասին: Ամուսինսմի մեծ նպատակ ուներ: Նա  գումար էր հավաքում բնակարանի գնելու համար: Նա ինձ առաջարկեց միասին գումար հավաքել

Աստիճանաբար, նա ինձ արգելեց լրացուցիչ գումարներ ծախսել որոշ փոքր բաների վրա, ինչպիսիք են սուրճը, կինոթատրոններ և այլն: Ես սովոր չէի այդպիսի ապրելակերպի, բայց հարմարվեցի ․․․ Եվ ինչ պետք է անեի, եթե չհամաձայնեի, չէ որ նա իմ օրինական ամուսինն էր: Ամուսնության առաջին տարում մենք գնացինք ծով հանգստանալու: Վատ ժամանակ չանցկացրեցինք, բայց բավական ձանձրալի էր: Շատ էինք  քայլում ծովի ափին, արևայրուք ստանում և լողանում: Սակայն սրճարան գնալու կամ հուշանվերներ գնելու մասին անգամ հարց չէր կարող լինել: Այս վերաբերմունքը շատ վիրավորեց ինձ, քանի որ հանգստի համար հարյուր հազար ռուբլի ենք նախատեսել: Ծովում գտնվելու վերջին օրերին համոզեցի ամուսնուս 100 ռուբլիով մի հուշանվեր գնել։

Դրանից հետ նա դեռ երկու ինձ երեսով էր տալիս, որ 100 ռուբլի անիմաստ ծախսեցի: Եվ նույնիսկ դրանից հետո, իմ հանդեպ նրա վերաբերմունքը փոխվեց: Բայց ես ներքուստ փորձեցի նրան արդարացնել: Ի վերջո, ամուսինս չէր խմում,չէր ծխում և ինձ հավատարիմ էր․․․ Այդպես մենք խնայեցինք 50,000 ռուբլի: Երջանիկ ամուսինս անմիջապես այդ գումարը փոխանցեց իր ավանդային հաշվին, չնայած որ դա համատեղ հավաքած գումար էր:

Ամուսնության երկրորդ տարում նա սկսեց ինձ պարտքով գումարներ տալ․․․ Եթե ​​ինձ  3000 ռուբլի էր անհրաժեշտ հագուստ գնելու համար, ապա ես հստակ պետք է նշեի, թե երբ եմ այդ գումարը վերադարձնելու, ուշացնելու դեպքում պետք է տուգանք վճարեի: Միասին ապրելու երրորդ տարում մենք արդեն ահագին գումար էինք տնտեսել, բայց ես շրջում էի միևնույն հագուստով: Ես և ամուսինս պարզապես ապրում էինք հեռուստացույցի առաջ: Ազատ ժամանակ ես կարդում էի, և նա հաշվում էր մեր հավաքած գումարները և ապագայի գնումներ նախատեսում։

Հինգ տարի անց մենք անհրաժեշտ գումարը հավաքեցինք: Մնում է պարզապես ընտրել բնակարանը և գործարքը կատարել: Այդ ժամանակ նա խնդրեց իմ տնտեսած գումարը փոխանցել իր հաշվեհամարին: Հանկարծ ինձ մոտ հարց ծագեց․․․ Միգուցե նա չի պատրաստվում որևէ բան գնել: Նա պարզապես գումար է խնայում, որպեսզի այն ուղղակի լինի: Եվ այսպես միշտ է լինլու:

Այդ երեկո մենք շատ ուժեղ վիճեցինք: Ես նրան ասացի այն ամենը, ինչ մտածում եմ նրա մասին: Նա պահանջեց իմ տնտեսած գումարը: Ես հավաքեցի իրերս, տեղափոխվեցի ծնողներիս տուն և դիմեցի դատարան ամուսնալուծվելու համար: Դատավարությունից հետո ես երկար տարիներ անց առաջին անգամ գնացի  սրճարան, սուրճ պատվիրեցի և․․․ ինձ երջանիկ զգացի: այդ ժամանակ հասկացա, որ պետք չէ տնտեսել: Ես ունեմ բավականաչափ գումար լավ ապրելու համար: Ես երկար մտածեցի և որոշեցի կուտակված գումարը ներդնել իմ սեփական բիզնեսի մեջ: Մեծ ուրախությունն էր ապրեցի, երբ այն սկսեց եկամուտներ բերել:

Շուտով իմ նախկին ամուսինը հայտնվեց, շարունակ հարցնել էր, թե ինչքան եմ վաստակում և առաջարկեց կրկին միասին ապրել: Ես նրան մերժեցի․․․ Որոշ ժամանակ անց ես հանդիպեցի շատ գեղեցիկ տղայի: Նա ինձ  ծաղիկներ և թանկարժեք նվերներ էր նվիրում, և երբեք չի խնայում մանրուքների վրա: Ինձ թվում է, որ ես սիրահարվում եմ: Փառք Աստծո, որ ժամանակին հասկացա, որ կյանքս նախկին ամուսնուս հետ կյանքս դժողքի էր վերածվում և հեռացա նրանից․․․Հետո մենք նոր ընկերոջս հետ կազմեցինք ընտանիք և ապրում ենք մինչ այժմ երջանիկ․

Նա իմ համար ոչինչ չի խնայում

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика