Ընդամենը 2 շաբաթ էր տևել նրանց համատեղ կյանքը, երբ ամուսինը բացահայտեց համեստ ու պարկեշտ կնոջ իրական դեմքը․․․

Նորապսակներն ամուսնացել էին ընդամենը 2 շաբաթ առաջ։ Ամուսինը, չնայած, որ սիրահարված էր և տարված կնոջով, միևնույնն է, երազում էր ընկերների հետ հանդիպման մասին։ Նա ասաց կնոջը․

-Սիրելիս, շուտով կվերադառնամ։ Գնում եմ բառ, ընկերերիս հետ գարեջուր խմելու։

Կինը բացեց սառնարանը և ցույց տվեց 25 շիշ գարեջուր՝ բոլորը տարբեր տեսակի։Ամուսինը չգիտեր՝ ինչ անել, և միակ բանը, որ մտքով անցավ, սա էր․

-Դե եսիմ․․․ գիտես, բառում սառը բաժակներով են գարեջուր մատուցում․․․

Նա չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ կինն ընդհատեց՝ ասելով․

-Սառեցրած բաժակներ ես ուզում, սիրելիս, ահա քեզ։

Նա սառցարանից հանեց գարեջրի մեծ բաժակ, որն այնքան սառն էր, որ սառը գոլորշի էր երևում։Արդեն գունատված ամուսինն ասաց․

-Հա, սիրելիս, բայց բառում այնպիսի խորտիկներ կան, որ իսկապես համեղ են․․․ Ես շուտով կգամ, խոստանում եմ․․․Լա՞վ։

-Ուրեմն խորտիկ ես ուզում։

Կինը բացեց ջեռոցը և 5 տեսակի խորտիկներ հանեց․ հավի թևիկներ, սունկ, սիսեռ, խոզապուխտ, պանիր․․․

-Գիտես, սիրելիս, բառում կարելի է առանց մտածելու խոսել, գոռալ, հայհոյել, վատ բառեր ասել․․․

-Հաա, վատ բառեր ես ուզում։ Դե ուրեմն լսիր ինձ, ստոր արարած, հենց հիմա վեր ես ընկնում տեղդ, խելոք բացում ռեխդ ու լակում ես գարեջուրը, զխտկում ես անիծյալ խորտիկները ու չես մոռանում նրա մասին, որ դու հիմա ամուսնացած ես, ու ոչ մի տեղ էլ չես գնալու։

Հասկացա՞ր․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика