Ամուսինս երազում էր տղա երեխայի մասին․ Ծննդաբերելուց հետո զանգեցի և ասացի, որ․․․Նա քիչ մնաց ուշագնաց լիներ

Երբ ես հղիացա, առաջին հետազոտության ժամանակ մեզ ասացին, որ զույգեր ենք ունենալու։ Ես ու ամուսինս ցնցված էինք նորությունից։ Պատկերացնում էինք, որ դժվար է լինելու։ Մեր ավագ աղջիկն այդ պահին 10 տարեկան էր, իսկ մենք ուղղակի որոշել էինք մի որդի ունենալ․․․

Որոշեցինք երեխաների սեռը չիմանալ մինչ ծնվելը։Հասանք տուն և սկսեցինք երազել, թե ինչպես ենք խնամելու մեր զույգ փոքրիկներին, մեր աղջիկն էլ անհամբերությամբ լցված սկսեց մեզ հետ միասին սպասել երեխաների լույս աշխարհ գալուն։

Ժամանակը շատ արագ անցավ։Իմ ծննդյան օրն էր, եկան ծնողներս, քույրերս։ Նստեցինք, նշեցինք։ Ես գնացի հանգստանալու։ Հաջորդ առավոտյան վազեցի ամուսնուս մոտ և ասացի․

Ինձ տար ծննդատուն։ 

Բժիշկներն ասացին, որ դեռ մի քանի ժամ կա։ Ամուսինս գնաց տուն, որ երեխային տանի տատիկի մոտ և վերադառնա․․․ բայց չհասցրեց։ Մի ժամից ծնվեցին երեխաներս․․․ եռյակ երեխաներս։ 

Ծնունդը երկու բժիշկ էին ընդունում։ Երկրորդ երեխայի ծնվելուց հետո մի բժիշկը բացականչեց․

Սպասեք, մի երեխա էլ կա։

Նույնիսկ բժիշկներն էին շփոթված վիճակում, էլ չեմ խոսում իմ մասին։

ՈՒնեցա մի աղջիկ և երկու տղա։ Ինձ տվեցին հեռախոսը և ասացին, որ ամուսնուս շատ զգույշ պատմեմ․

Արմեն, եթե ղեկին ես, կանգնեցրու մեքենան։ Պատրա՞ստ ես, դե լսիր։ Երկու որդի ու մի գեղեցկուհի դուստր ենք ունեցել։ 

Նա մի րոպե լռեց, հետո սկսեց բարձր ծիծաղել և ասաց․

Որտեղ երկուսը, այնտեղ էլ երեքը։ 

Հավատացնում եմ, որ կյանքիս ամենաերջանիկ օրն էր, երբ գրկեցի իմ երեք փոքրիկներին՝ իմ անակնկալներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика