Գնացել էի պոլիկլինիկա ստուգման․ Նկատեցի մի տարեց կնոջ, ով նստած լուռ լալիս էր․․․Մի կերպ ինձ զսպեցի, որ բժշկին մի երկու խոսք չասեմ

Վերջերս անկախ իմ կամքից դարձա շատ տհաճ տեսարանի վկա։ Գնացել էի պոլիկլինիկա, բուժզննման՝ սանիտարական գրքույկս երկարացնելու։ Ամենուր սարսափելի հերթեր են, վազում եմ կաբինետից կաբինետ։

Հանկարծ տեսնում եմ մի տատիկի, տխուր նստած սպասում էր։Երևի 1,5 ժամ անցավ, նորից տեսա տատիկին․ նույն տեղում նստած էր, աչքերից էլ արցունքներ են հոսում։ Ես չդիմացա, մոտեցա, հարցրեցի՝ ինչ է պատահել։

Տատիկը սկսեց ուժեղ արտասվել։ Հանգստացրեցի, վազելով ջուր բերեցի։ Նա սկսեց խոսել․ պարզվեց, որ ցավում է ստամոքսը, գնացել է տեղամասային բժիշկի մոտ։ Ուղարկել են գաստրոէնտերոլոգի մոտ և անալիզներ հանձնելու։

Մեծ հերթ էր, բայց 77 ամյա հիվանդ տատիկին ոչ ոք չի զիջել։Երկրորդ զննման ժամանակ գաստրոէնտերոլոգն ասել է․

-Ստամոքսի քաղցկեղ ունեք։

Երբ տատիկն էլ հարցրել է, թե ինչ պիտի անեն, ինչպես բուժեն, բժիշկը, եթե կարելի է այդպես անվանել նրան, կոպիտ պատասխանել է․

Ի՞նչ բուժենք ձեր տարիքում։ Գնացեք տուն և մի խլեք առողջ մարդկանց ժամանակը, դեռ 10 հոգի կա հերթում։

Բնականաբար, տատիկը շոկի մեջ է ընկել, տուն գնալու ուժ էլ չի մնացել։

Ահավոր բարկացած էի․․․ Իմացա, որ տատիկը միայնակ է ապրում, մի որդի ունի, նա էլ վաղուց ՌԴ է տեղափոխվել։

Տատիկի հետ պայմանավորվեցի, որ հաջորդ առավոտյան հանդիպենք նույն տեղում։ Ես ինքս նրա ձեռքից բռնած տարա հետազոտման։ Պարզվեց, որ ոչ մի քաղցկեղ էլ չկա, կային բորբոքումներ, ցավի պատճառն էլ գաստրիտն էր, սովորական գաստրիտը։

Տեսա նաև այն բժիշկին և ինչ մտածում էի նրա մասին, ասացի դեմքին։ Պատկերացնու՞մ եք, թե խեղճ տատիկը ինչ հոգեկան վիճակում է եղել, ինչ ապրումներ է ունեցել․․․Իսկ տատիկի հետ ընկերացել ենք, երբեմն զանգում եմ նրան, եթե ժամանակս բավականացնում է, այցելում եմ, խոսում ենք, զրուցում։

Սակայն այն միտքը, որ սպիտակ խալաթով և քաղցկեղը գաստրիտից չտարբերող այդ «բժիշկը» դեռ շարունակում է աշխատել պոլիկլինիկայում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика