Ընկերուհուս վռնդեցի և այդ քայլով փրկեցի ընտանիքս․․․

Ընկերուհիս շատ գեղեցիկ, երիտասարդ կին է: Նա աշխատել է ղեկավար պաշտոնում, շատ է ճանապարհորդել, անընդհատ կատարելագործել է իրեն: Պարզապես նրա անձնական կյանքը չի ստացվել … Նա անընդհատ փնտրում էր հարուստ տղամարդու: Բայց, ցավոք, տղամարդիկ փնտրում են մեծ  կրծքով կանանց․․․
Նա հաճախ էր գալիս ինձ մոտ ու կիսվում իր անձնական գաղտնիքներով: Նրա այցերը ինձ չէին խանգարում։ Բացի այդ, ամուսինս հիմնականում աշխատանքից ուշ էր տուն վերադառնում: Հետևաբար, ես շատ էի ձանձրանում երեկոյան ժամերին: Ամուսինս քրտնաջան աշխատում էր, որպեսզի մենք բնակարան գնենք: Մենք երազում էինք որքան հնարավոր է շուտ տեղափոխվել: Շուտով մեր ցանկությունները իրականություն դարձան. Մենք նոր բնակարան գնեցինք: Մեր բնակարանը ճիշտ քաղաքի կենտրոնում էր:

Ընկերուհիս տեղափոխվեց ապրելու մեզ հետ: Սկզբում դա ինձ չէր անհանգստացնում, բայց հետո նկատեցի, որ իր ներկայությունը մեր անձնական կյանքում ինչ-որ չափով ավելացել է: Ամուսինս հաճախ էր նրան մեեքնայով տուն բերում: /Ի վերջո, նա իմ ընկերուհին էր և ես չէի ուզենա, որ նա գիշերվա կեսին քաղաքով միայնակ տուն գար/: Ես շատ հանգիստ էի վերաբերվում դրան, չնայած հետզհետե դա սկսեց ինձ դուր չգալ․․․ Ինչու պետք է իմ ամուսինը ժամանակ ծախսի իր վրա, որը կարող էր ինձ հետ անցկացնել: Եկավ մի պահ և ես ընկերուհուս արարքից ուղղակի ցնցվեցի։

Ես ինձ վատ զգացի աշխատանքի վայրում և խնդրեցի տնօրենիս թույլ տա այդ օրը շուտ գնամ տուն: Պարզվեց, որ ես վերադարձել եմ սովորականից երկու ժամ շուտ․․․ Եվ ահա իմ ամուսինս ընկերուհուս հետ նստած է խոհանոցում և թեյ է խմում: Ի դեպ, ամուսինս նույնպես պետք է աշխատանքի լիներ․․․ Թե ինչպես նա նա շուտ տուն եկել, այդպես էլ չբացատրեց։ Այնուամենայնիվ, նրանք իրենց բավականին ադեկվատ պահեցին: Զրուցեցինք վերջին նորությունների մասին: Ես ինքս միացա նրանց և թեյ խմեցինք: Այնուհետև ամուսինս որոշեց մեքենայով աշխատանքի տանել ընկերուհուս, և ես մնացի տանը: Հանկարծ նկատեցի, որ կանացի ներքնաշորեր ջեռուցման մարտկոցի մոտ: Եվ դա իմ ներքնազգեստը չէր:

Բոլոր կասկածներս անմիջապես ընկան ընկերուհուս վրա: Ի վերջո, ուրիշ ոչ ոք դրանք չէր թողնի այդտեղ (մարտկոցը ննջասենյակում էր): Եվ րիենից բացի ոչ ոք չէր մտել բնակարան … Ես սպասեցի մինչև ամուսինս վերադառնա և սկանդալ սարքեցի: Բայց նա միայն ասաց, որ ես իրավիճակը ուչացնում եմ: Միգուցե դա իմ ներքնազգեստն է, ես պարզապես մոռացել եմ դրա մասին: Ես պարզապես ցնցված էի, բայց ամուսնուս պահվածքը ինձ մոտ կասկած չհարուցեց: Մի քանի օր անց ես ինքս իմ մեջ վերլուծեցի այս միջադեպը: Հետո ես պատմեցի այս միջադեպը մեկ այլ ընկերուհուս, ով բավականաչափ մոտ էր մեր տանը բնակվող ընկերուհուս հետ

Նա պարզապես ասաց, որ խորհուրդ է տալիս հեռու մնալ այդպիսի ընկերուհիներից: Պարզվեց, որ բնակարանը գնելուց հետո ամուսինս ինքնաբերաբար ընկերուհուս համար դարձել է ցանկալի փեսացու: Պարզվեց, որ նա ներքնազգեստի հետ կապված միջադեպը մտածված է արել մեզ բաժանելու համար:

Ես նրա հետ չվիճեցի: Պարզապես դադարեցրցի նրա հետ իմ և ամուսնուս շփումը և նրան դուրս արեցի մեր տանից, դրանով փրկելով մեր ընտանիքը։

Զգուշացեք ձեր ընկերներին ընտրելիս, հակառակ դեպքում նրանք պարզապես կարող են ոչնչացնել ձեր անձնական կյանքը կամ ընտանիքը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика