Գնացքում երիտասարդ աղջիկը ցանկանում էր, որ մեծահարուստ տղամարդը իրեն շողոքորթի․ Ահա, թե ինչ պատասխան տվեց նրա ցանկությանը միլիոնատերը․․․

Գնացքի միևնույն սենյակում միասին մեկնում էին շատ հմայիչ, միջին տարիքի, գեղեցիկ հագնված մի տղամարդ և հիանալի արտաքինով երիտասարդ մի աղջիկ: Տղամարդը թերթ էր կարդում, իսկ աղջիկը ցույց էր տալիս, թե իբր գիրք է կարդում, բայց միևնույն ժամանակ աչքերով հետևում էր տղամարդուն: Որոշ ժամանակ հետո նրանց միջև ձևավորվում է հետևյալ երկխոսությունը.

-Երիտասարդ, ես Ձեզ ընդհանրապե՞ս հետաքրքիր չեմ:

-Ինչի՞ց ենթադրեցիք, -պատասխանում է տղամարդը,

-Դուք իսկապես շատ սեքսուալ եք:

-Այդ դեպքում ինչու՞ ոչինչ չեք ձեռնարկում, չէ որ շատ գրավիչ է, երբ շողոքորթում և զվարճացնում են կնոջը: Երևի, թե Դուք կարողանում եք այդ անել իրականում և հնարավոր է, որ Ձեզ հասնի գլխավոր մրցանակը, -ժպտալով ասում է երիտասարդ աղջիկը:

-Իմաստը՞, -հարցնում է տղամարդը, -օրինակ, ասենք, թե դուք սիրու՞մ եք առավոտյան ուտել թարմ կարկանդակներ:

-Օ՜, այո, դրանք այնքան համեղ են…

-Իսկ խմոր պատրաստել և հունցել սիրու՞մ եք,-հարցնում է տղամարդը:

-Այդ ի՞նչ եք ասում, ինձ համար ավելի հեշտ է գնալ և խանութից դրանք գնել,-առանց մտածելու պատասխանեց աղջիկը:

-Ահա, ես էլ աղքատ մարդ չեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика