Դուստրս ամուսնացավ իմ կամքին հակառակ․ Ես փեսայիս տանել չէի կարողանում, բայց նա ընդամենը մի քանի խոսք ասաց․․․Այժմ շատ եմ զղջում եմ

Աղջիկս ամուսնացավ իմ կամքին հակառակ։ Փեսայիս չէի հավանում, բայց ստիպված եղա ընդունել նրան և հաշտվել։ Հասարակ մարդ էր, աշխատում էր գործարանում, մի քիչ հիմարիկ էր, տգեղ, կրթված աղջկաս հարմար տղա չէր։ Նորապսակներն իրենց համար 1 սենյականոց տուն էին վարձել, հանգիստ ապրում էին, ես էլ շաբաթը մի անգամ այցելում էի նրանց։Աղջիկս միշտ նստում, հեռուստացույց էր դիտում, միայն թեյ էր խմում, քաղցր չի սիրում ընդհանրապես։

Ես էլ ինձ հետ տանում էի ամենաէժան թխվածքաբլիթը, որովհետև գիտեի, որ Արմանն է ուտելու ամբողջը։ Նաև տանում էի իմ տանը եղած պատրաստ ուտելիքի մնացորդները, որը հավաքվել էր ամբողջ շաբաթվա ընթացքում։ Աղբը գցել ափսոսում էի, տանում էի, Արմանն էլ ախորժակով ուտում։ Լավ էր ուտում, մինչև վերջին փշուրը, վերջում էլ հացով սրբում էր ափսեն և ասում․

-Շնորհակալ եմ, շատ համեղ էր։

Կարծում էի, թե բկլիկ հիմար տղա է։ Բայց ինձ համար ձեռնտու էր դա։ Մի օր էլ տարել էի մի քիչ բորշ, որն արդեն գույնը գցել էր, այնքան շատ էի տաքացրել, չէի էլ հիշում, թե քանի օր առաջ եմ պատրաստել։ Փեսաս էլի կերավ ամբողջը և ինչպես միշտ, վերջում շնորհակալություն հայտնեց։ Հետո էլ սկսեց պատմել․

Մայրս մահացել է, երբ դեռ 2 տարեկան էի, իսկ մանկատանն այսքան համեղ բորշ մեզ  երբեք չէին տալիս։ Դուք այնքան համեղ եք պատրաստում և միշտ այնքան շատ եք լցնում։ 

Այդ պահին ձեռքերս սկսեցին դողալ, հավանաբար գունատվել էի։ Կոկորդումս ինչ-որ ծանր բան զգացի, որ կարծես խեղդում էր, հետո սկսեցի բարձր ձայնով արտասվել․․․ Արմանն էլ շոյում էր ձեռքս, հանգստացնում, աղջիկս սենյակից վազելով եկավ․․․ Փորձում էին հասկանալ, թե ինչ եղավ։Փեսաս շփոթված կրկնում էր․

-Գուցե՞ ես եմ նեղացրել․․․ բայց․․․ բայց․․․

Նրանք այդպես էլ չիմացան, թե ինչու այդ օրն արտասվեցի։ Բայց դրանից հետո փոխեցի վերաբերմունքս փեսայիս նկատմամբ։ Սկսեցի պատրաստել հատուկ նրա համար, այլ ոչ թե մնացորդները հյուրասիրել, սիրեցի հարազատ որդուս պես՝ ով մայրական քնքշանքի և սիրո պակաս է ունեցել ողջ կյանքում։ Իսկ իմ պահվածքի համար մինչ օրս զղջում եմ և ամաչում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика