Տղամարդը փրկեց մի կնոջ, ով ցանկանում էր կյանքին վերջ տալ․ Նա չէր կարող մտածել, որ որոշ ժամանակ անց զղջալու է իր արարքի համար․․․

Տղամարդը կամուրջի վրայով անցնելիս տեսնում է կամուրջի ծայրին կանգնած մի գեղեցիկ կնոջ, որը կարծես ցանկանում է ցած նետվել, և որոշում է կանգնեցնել նրան:

-Կանգնիր, մի արա դա,-գոռում է տղամարդը: Վախեցած կինը հետ է կանգնում ծայրից, որպեսզի խոսի այդ տղամարդու հետ

: -Ի՞նչ է պատահել, հարցնում է տղամարդը,-ինչու՞ ես ցանկանում քեզ հետ այդպես վարվել: Կինը լցվում է արցունքներով և հետո պատասխանում.

-Իմ տղամարդը թողել է ինձ և փախել ուրիշ կնոջ հետ, ահա թե ինչու:

-Լսիր, ես հասկանում եմ, որ դա շատ ցավոտ է: Ես նույնպես անցել եմ այդպիսի բաժանման միջով, սակայն երբեք չեմ մտածել կամուրջից ցած նետվելու մասին,-ասում է տղամարդը:

-Լավ,-ասում է կինը,-իսկ դու ի՞նչ ես առաջարկում անել: Տղամարդը մի փոքր մտածում է: Նրա առջև կանգնած է գեղեցիկ մի կին՝ հիասթափված, և կարծես պատրաստ անելու ամեն բան: Նա պատկերացրեց, որ հնարավոր է, որ դա իր երջանիկ օրը լինի:

-Գիտե՞ս, մենք կարող ենք վրեժխնդիր լինել մեզ նեղացնողներից,-ասում է տղամարդը և բազմանշանակ ժպտում:

-Ի՞նչ նկատի ունես,-հարցնում է կինը,-ինչպե՞ս կարող ենք վրեժ լուծել: Տղամարդը աչքով է անում և բռնում նրա ձեռքը:

-Ինձ թվում է, դու գիտես , թե ես ինչ նկատի ունեմ,-նորից աչքով նշան անելով ասում է տղամարդը: Այս անգամ արդեն կինը պատասխանում է նրան ժպիտով: Նրանք գնում են մոտակա հյուրանոց և միասին ինտիմ ժամանակ են անցկացնում:

Առաջին անգամից հետո տղամարդը սկսում է ծխել անկողնում:

-Էյ,-ասում է կինը,- արի նորից վրեժ լուծենք նրանցից: Տղամարդը մեծ ուրախությամբ համաձայնվում է և նրանք նորից են կրկնում իրենց /վրեժը/: Երկրորդ /վրեժից/ հետո տղամարդը սկսում է նստած ծխել: Եվ կինը ցածր ձայնով ասում է.

-Արի վերջնական վրեժ լուծենք նրանցից: Չցանկանալով հիասթափեցնել կնոջը՝ տղամարդը համաձայնվում է: Երրորդ վրեժից հետո, երբ տղամարդը վառում է ծխախոտը, կինը ասում է.

-Արի կրկին անգամ նրանց պատժենք: Հավաքելով իր վերջին ուժերը, տղամարդը համաձայնվում է և նրանք նորից գործի են անցնում:

Չորրորդ շրջանից հետո տղամարդը նստել անգամ չի կարողանում: Նա մինչև տուփից կհաներ ծխախոտը, կինը կրկնում է առաջարկը: Տղամարդը այդ ժամանակ միանգամից բղավում է.

-Գրողը տանի նրանց: Արի ուղղակի ներենք նրանց…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика