Ամուսնուս գրպանը գաղտնի ձայնագրիչ գցեցի․ Ահա թե ինչ պարզվեց արդյունքում․․․

Մենք արդեն 7 տարի ամուսնացած ենք: Ժամանակի ընթացքում մենք սառել ենք միմյանց հանդեպ, կարծում եմ, բոլորի մոտ էլ այդպես է լինում: Ունենք բազմաթիվ կենցաղային խնդիրներ, վարկեր, որոնք անվերջ են թվում:

Իսկ վերջին ամսվա ընթացքում ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, և դա ամեն օր էր: Երբ հարցնում էի, թե ուր էր, պատասխանում էր, որ աշխատավայրում է մնում, որոշել է լրացուցիչ աշխատել: Կասկածները տանջում էին ինձ:

Չնայած, որ այլևս առաջվա սիրահար զույգը չէինք, միևնույնն է, չէի ցանկանա, որ սիրուհի ունենար:Ամուսնուս վարքն ինձ հանգիստ չէր տալիս, և ես որոշեցի գնալ ստոր քայլի. նրա գրպանում փոքր ձայնագրիչ դրեցի: Գիտեի, որ այդ գրպանը չի օգտագործում, բայց միևնույնն է, վախենում էի, որ կնկատի:

Օրվա վերջում եկավ ամուսինս: Նրա համար սեղան գցեցի, վերցրեցի ձայնագրիչը և մտա լոգասենյակ: Բացեցի ջուրը, որ նա ոչինչ չլսի:Որքան էի վախենում ձայնագրությունը միացնելուց…մտածում էի, որ դա կարող էր լինել մեր ամուսնական կյանքի վերջին օրը:

Սկզբում սովորական զրույցներ էին՝ կոլեգաների հետ: Խոսում էին աշխատանքի վերաբերյալ հարցերի շուրջ: Հետո սկսվեց բավականին հետաքրքիր հեռախոսազրույց՝ մտերիմ ընկերոջ հետ: Ամուսինս պատմում էր, որ ընտանեկան խնդիրներ ունի, որ ինձ հետ արդեն շատ դժվար է լեզու գտնել:

Ամուսինս ասում էր, որ ես նեղվում եմ, որ գումարի պակաս ունենք, դրա համար էլ փորձում է մի քիչ շատ աշխատել, որ կարողանա արագ մարել վարկերը:Ես այնքան ամաչեցի: Որոշեցի մինչև վերջ չլսել ձայնագրությունը:Ձայնագրիչը գցեցի աղբը, գնացի ամուսնուս մոտ և ամուր գրկեցի նրան:

Ասացի, որ սիրում եմ, իսկ կենցաղային հարցերը ժամանակավոր են, կարևորը, որ մենք ունենք միմյանց:Նաև մտքումս ներողություն խնդրեցի, բայց կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե նա չիմանա տեղի ունեցածի մասին:Հիմա վերանայել եմ իմ պահվածքը, հասկացել եմ, որ այս ամենի մեջ կա նաև իմ մեղքի բաժինը:

Հիմա ամեն ինչ կանեմ, որ մենք լինենք ավելի ուժեղ և միասնական:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика