Երեխաներիս պահում եմ ընդամենը ամսական 6000 ռուբլի գումարով և ոչ ոք ինձ չի խղճում․․․Ահա թե ինչու

Ես 35 տարեկան եմ և կյանքում մի կարևոր բան եմ հասկացել՝ Ոչ ոք քեզ ոչ մի պարագայում քեզ չի օգնի: Միայն դու կարող ես կյանքում լուծել քո խնդիրները: Մինչև ինքդ չկարողանաս լուծել խնդիրները, այդպես էլ միշտ խնդիրների մեջ կլինես ընկղմվելով ավելի ու ավելի խորը։

Բայց դա միայն ասացվածք էր, ահա իրական կյանքը:

Ես երիտասարդ կին եմ, միայնակ մայր։ես ունեմ 5 տարեկան դուստր և 2 տարեկան որդի: Ամուսնալուծվել եմ մեկ տարի առաջ: Նա երեխանեիս համար վատ հայր է եղել, անընդհատ խմում եր, ման գալիս սիրուհիների հետ․․․

Նա հեռացել է մեզանից իր կամքով, ես նրան չեմ վռնդել: Հավանաբար նա հոգնել էր հանրակացարանում ապրելուց, այն էլ երկու երեխան վզին․․․Ես նույնիսկ ալիմենտ չպահանջեցի դատարանում:

Իմ եկամուտը ամսական ընդամենը 6 հազար ռուբլի է՝ նպաստ և գումար, որը մայրս է ուղարկում: Մայրս ապրում է մեկ այլ քաղաքում, իսկ ես այնտեղ գնալ չեմ ուզում: Դե դա հասկանալի է, հպարտությունս թույլ չէր տալիս:

Ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես ընդունում եմ, որ ամեն ինչի մեղավորը ես եմ․․․Ահա թե ինչու։

Նախ, երեխաներս երկուսն էլ ցանկանում են մանկապարտեզ հաճախել: Մեզ համարում են անապահով  ընտանիք, պետությունը հոգում է բոլոր ծախսերը: Եվ չնայած դրան, ես չէի կարողանում աշխատանք գտնել․․․

Երեխաներս անընդհատ հիվանդ են և նրանց խնամող չունեմ: Ես կրթություն չունեմ, իսկ սովորական աշխատանքի գնալ և 15000 ռուբլի գումար ստանալ չեմ ուզում․․․

Ամուսինս լավ աշխատանք ուներ, և կարող էր երեխաների համար ալիմենտ վճարել, բայց ես դատարանում չպահանջեցի: Ամուսինս ապահովված էր, բայց ինձ գումար չէր տալիս: Եվ ինչու՞ նա գումար կտար, եթե ես չէի պահանջում:

Մայրս կանչում էր ինձ իր տուն մեր հայրական քաղաք: Նա այնտեղ երեք սենյականոց բնակարան ուներ՝  մանկապարտեզը մոտ էր գտնվում, իսկ մայրը համաձայն էր հետևել երեխաներիս, մինչ ես աշխատանքի էի։ Բայց ես անտեսեցի մորս հրավերը, ինձ չափազանց հպարտ համարելով։

Գիտե՞ք ինչու եմ ես ձեզ պատմում այս ամենը, որպեսզի երբ կյանքի բերումով Ձեր կյանքը ևս չի դասավորվի, մտածեք, որ ամեն ինչում մեղավորը ինքներդ եք։ Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի ստեղծողը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика