Մայրը իր երիտասարդ դստեր սիրտը տվեց մեկ այլ մոր կյանքը փրկելու համար․․․

Ավելի քան 200 մարդ էր հավաքվել 2020 թվականի փետրվարին «Charleston Heart Ball»- ին: Բժիշկներ, հիվանդներ և սովորական մարդիկ, բոլորը հավաքվել էին միջոցառմանը` աջակցելու Ամերիկյան սրտային ասոցիացիային: Մարդիկ պատմում էին մոտիվացնող և ոգեշնչող պատմություններ և խոսում էին այն մասին, թե ինչպես է սրտի հիվանդությունը ազդում նրանց և նրանց ընտանիքների վրա:

Երեկոյի առավել եզակի և զարմանալի պատմություններից մեկը Ալիսիա Քինգի և Ալիսիա Պետրիի պատմությունն էր: Մոտ 7 տարի առաջ Ալիսիա Պետրին 8 ամսական հղի էր, և հանկարծ նա սրտի կաթված ստացավ:

Բժիշկները շտապ կեսարյան հատում են արել, քանի որ նրա սրտի բաբախյունը դադարել է: 2 ամիս նա կոմայի մեջ էր: Երբ նա վերջապես արթնացավ, կարողացավ առաջին անգամ տեսնել որդուն: «Երբ ես տեսա նրան, արցունքներս ուղղակի թափվեցին և ասացի մորս.«Ես մայր եմ», — ասում է Ալիսիա Պետրին:Այնուամենայնիվ, կնոջ սրտի հետ կապված խնդիրները չավարտվեցին:

Բժիշկները ասել են, որ կյանքը շարունակելու համար նա սրտի փոխպատվաստման կարիք ունի: Այդ ժամանակ նրա կյանքում հայտնվեց Ալիսիա Քինգը: Ալիսիան կորցրեց իր դստերը` Ուինտերին, երբ նա ընդամենը 18 տարեկան էր: Ալիսիան գիտեր, որ ուզում է դստեր սիրտը տալ նրան, ով դրա կարիքն ունի: Բայց նա ուզում էր այն փոխանցել մի աղջկա, որը կարող էր դստեր արտացոլումը լինել:

Քինգը պատմել է. «Ես ֆիզիկապես կորցրել եմ իմ դստերը և ես գիտեմ, որ նորից կտեսնեմ նրան, բայց նրա սիրտը ապրում է այնպես, ինչպես իմ դուստրը կցանկանար»: Այժմ Ալիսիայի որդին 7 տարեկան է, և նրան անվանեցին Էսթոն: Երկու կանայք ասում են, որ իրենց նույն անուն ունենալը ճակատագիր է: Այժմ նրանց միջև հատուկ կապ է ստեղծվել ընդմիշտ, և նրանք միմյանց համարում են իրենց ընտանիքի անդամը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика