Սկզբում սովորական ընտանիք էինք, հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց․․․

Սկզբում ես սովորական ընտանիք ունեի: Ես ապրում էի մայրիկի և հայրիկի հետ, գնում էի մանկապարտեզ և վայելում էի անհոգ մանկությունս: Հայրիկն ինձ շատ էր սիրում և անվանում էր արքայադուստր․․․

Ես երբեք չեմ մոռանա այդ օրը …Ամեն ինչ  գլխիվայր շրջվեց, և ես դադարեցի լինել արքայադուստր: Հայրիկը գնաց գործուղման և այլևս չվերադարձավ: Նա այնտեղ մեկ այլ կին գտավ, ում նա սիրեց ավելի, քան ինձ և մայրիկիս: Ինչպես ապրել դրանից հետո ես ու մայրս չէինք պատկերացնում․․․

Մայրս սկսեց ինձ ատել, համարելով, որ հայրիկիս հեռանալու պատճառը ես եմ: Գիշերները ես լաց էի լինում և հայրիկ էի կանչում։ Լսելով հայրիկիս անունը մայրս եկավ իմ սենյակ և սկսեց ինձ ծեծել:

Երբ դպրոց գնալու ժամանակն էր, մայրս աղբամանից մի հին համազգեստ և բերեց տուն:
— Ես քո վրա փող չեմ ծախսելու: Ինձ պետք է անձնական կյանքս կազմակերպեմ․- Նա ասաց, այդ համազգեստը նետեց վրաս: Ես ինքս լվացի, կարեցի և արդուկեցի այն: Իմ բոլոր դասընկերները այդ օրը եկել էին ծաղիկներով: Միայն ես էի մենակ մի անկյունում: Մայրս ինձ հետ դպրոց չէր եկել: Նա ավելի լկարևոր գործեր ուներ: Ես ընդամենը յոթ տարեկան էի, բայց արդեն լիովին զգացի, թե որն է մարդկային անարդարությունը:

Այսպես անցավ 5 տարի: Այնուհետև մեր հարևանը խղճաց ինձ և դստեր հին համազգեստը տվեց ինձ։ Այդ համազգեստով ես սովորեցի մինչև 11-րդ դասարան: Ես միշտ հագնում էի անհարմար կոշիկներ, որոնք հագնում էի անյքան մինչև որ ծակվեին:

Ոչ ոք ինձ հետ ընկերություն չէր անում: Բոլորն արհամարհում էին ինձ և անվանում մուրացկան: Իմ միակ ընկերները գրքերն էին: Ընթերցանության շնորհիվ ես ավարտեցի ավագ դպրոցը ոսկե մեդալով և հեշտությամբ ընդունվեցի համալսարան: Մայրս նույնիսկ իմ ավարտական երեկոյին չեկավ։

Ընկերացա մեր կուրսի աղջիկների հետ: Նրանք ինձ հաճախ էին տալիս իրենց հին իրերը: Ես դա ընկալում էի մեծ երախտագիտությամբ: Մայրս ինձ դուրս հանեց տնից, և ես սկսեցի ապրել հանրակացարանում: Այնտեղ ես հանդիպեցի ապագա ամուսնուս: Նա ինձանից հինգ տարի մեծ էր և արդեն ավարտում էր մագիստրատուրան: Գեղեցիկ, ինքնաբավ և շատ բարի երիտասարդ էր:

Վեց ամիս անց, նա ինձ ծանոթացրեց իր ծնողների հետ։ Ես շատ էի անհանգստանում, որ նրանք ինձ՝ պարզ հագնված, հին կոշիկներով և բաճկոնով աղջնակին, չեն հավանի։ Բայց ամեն ինչ շատ լավ դասավորվեց՝ ապագա սկեսուրն ու սկեսուրն ինձ ընդունեցին հարազատի պես: Վեց ամիս անց մենք ամուսնացանք և տեղափոխվեցինք ապրելու ամուսնուս ծնողների տանը:

Հետո սկեսուրն ինձ հետ տարավ գնումներ կատարելու: Ես առաջին անգամ ինքս ինձ համար նոր իրեր գնեցի։ Նա ինձ սովորեցրեց դիմահարդարվել և հետևել իմ տեսքին: Այդ ընթացքում ամուսինս լավ աշխատանք գտավ և նրա հարազատները մեզ տուն նվիրեցին: Շուտով իմ ամուսնության մասին լուրերը հասան մորս …

Նա եկավ ինձ մոտ և սկսեց բղավել, որ ես անշնորհակալ արարած եմ և պետք է մասին հոգ տանեմ ամբողջ կյանքում: Հենց այդ պահին սկեսուրը եկավ մեր տուն: Նա մի քանի րոպե լսեց մորս խոսքերը, ապա զանգահարեց սկեսրայրիս և ամուսնուս: Ամուսինս և սկեսրայրս շուտ եկան մեր տուն: Ամուսինս ասաց, որ երախտապարտ է մայրիկիս այդպիսի դստեր համար, բայց իմ և մորս հարաբերությունները սրանով ավարտվում են և մատնացույց արեց դուռը: Մայրս զայրացած հետացավ․․․

Այդ օրվանից ի վեր մորս մասին տեղեկություն չունեմ չեմ էլ ցանկանում նրա մասին լսել: Սկեսուրս դարձել է իմ երկրորդ մայրը: Բայց ինձ համար պարզ դարձավ՝

Ինչպես մենք ենք պահում և հոգ տանում մեր երեխաների մասին, այնպես էլ նրանք են մեզ խնամելու, երբ ծերանանք

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика