Այսօր ակամայից ականատես եղա 23 համարի ավտոբուսի մոտ 25 տարեկան վարորդի արարքին․ Միայն իմանաք, թե ինչ է արել նա․․․

Կանգառում ավտոբուս է բարձրանում մոտ 80 տարեկան մի տատիկ ու նստում ազատ նստատեղին: Ես կողքից հետևում եմ ամբողջ տեսարանին: Տատիկը հանում է թաշկինակն ու կապը քանդում. մեջը բնականաբար մանրադրամ է : Նա հաշվում է մանրը ու վարորդին խնդրում  կանգնել: Վարորդը սովորականի պես կանգնեց, տատիկը նրան մեկնեց փողն ու ասաց.

Շնորհակալ եմ տղաս: Բայց վարորրդը փողը չվերցրեց:

Նա վերցրեց իր դրամապանակը, խնդրեց 3 րոպե սպասել, արագ վազեց խանութ, 4 տուփ կաթ գնեց, 2 թթվասեր, հաց, մակարոն, ու միս : Վազելով եկավ ու այդ մթերքը տվեց տատիկին :Տատիկը հրաժարվում է ՝ պետք չի, թոշակը հերիքում է հացի ու մնացածի համար: Տղան ասաց՝ եթե չվերցնեք , ես հենց էստեղ էլ կշպրտեմ ես փաթեթը:

Տատիկը հոնգուր — հոնգուր լաց եղավ, շնորհակալություն հայտնեց նրան , օրհնեց և այլն:

Վարորդն ավտոբուս է մտնում , ու էստեղ մի 40 տարեկան կին վրա է տալիս , թե ար՞ժեր ինչ-որ մեկի շնորհակալության համար փող ծախսել ու մեր ժամանակը խլել:Տղան շրջվեց, դուռը բացեց, ու այդ կնոջը դուրս հրավիրեց՝ հետևյալ բառերով.

Ձեզ նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին սրիկա են համարում , որովհետև  դուք ձեր երեխաներին երկերեսանիությունից ու ժլատությունից բացի ուրիշ բան ի վիճակի չեք սովորեցնել: ԿԻնն ավտոբուսից դուրս թռավ, ոնց որ խցանը շամպայնի շշից ու պոմիդորի պես կարմրած:

Կեցցես տղա, քեզ նմանները թող շատ լինեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика