Օրվա բարձր տրամադրությունը ապահովված է․ Գնացքով գնում են երեք իռլանդացի և երեք շոտլանդացի․․․

Երեք շոտլանդացիներ և երեք իռլանդացիներ գնացքով մեկնում էին կոնֆերենցիայի: Կայարանում երեք իռլանդացիները գնում են յուրաքանչյուրի համար մեկ տոմս: Հետո տեսնում են, որ երեք շոտլանդացիները գնում են միայն մեկ տոմս: Նրանցից մեկը հարցնում է, թե ինչպե՞ս կարող են երեք մարդ մեկնել մեկ տոմսով: Իսկ շոտլանդացին պատասխանում է.

-Նայեք և կտեսնեք: Իռլանդացիները զբաղեցնում են իրենց տեղերը, իսկ շոտլանդացիները՝ երեքով խցկվում են զուգարանում և փակում են դուռը: Գնացքի շարժվելուց հետո, ուղեկցորդուհին սկսում է ստուգել տոմսերը: Նա թակում է զուգարանի դուռը և պահանջում ցույց տալ տոմսերը:

Դուռը մի փոքր բացվում է և այդ նեղ անցքից մի տղամարդ դուրս է հանում ձեռքը և ցույց է տալիս մեկ տոմս: Ուղեկցորդուհին վերցնում է տոմսը և շարժվում առաջ: Իռլանդացիներին դուր է գալիս այս հնարքը: Եվ կոնֆերենցիայից հետո ցանկանում են կրկնօրինալել շոտլանդացիներին և գումար խնայել:

Սակայն, ի զարմանս նրանց, շոտլանդացիները տոմս, այս անգամ, չեն գնում:

-Ինչպե՞ս եք պատրաստվում անտոմս մեկնել,- հարցնում են իռլանդացիները շոտլանդացիներին:

-Նայեք և կտեսնեք,-պատասխանում են շոտլանդացիները: Երբ գնացք են բարձրանում, իռլանդացիները խցկվում են զուգարանում, իսկ շոտլադացիները տեղավորվում են նրանցից հեռու գտնվող մեկ այլ զուգարանում:

Գնացքը շարժվում է: Շոտլանդացիներից մեկը դուրս է գալիս զուգարանից, մոտենում է իռլանդացիներով լի զուգարանին և ասում.

-Տոմսերը, խնդրեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика