Տատիկս ստիպում էր, որ ես բնակարանս գրանցեմ հորս անունով, իսկ ես․․․

Մայրս մահացավ, երբ ես դեռ շատ փոքր էի: Հայրս առանձնապես շատ չվշտացավ և շատ շուտ երկրորդ անգամ ամուսնացավ: Խորթ մայրիկիս համար ես կարծես Մոխրոտը լինեի՝ բեր, տար, չքվիր աչքիցս: Շուտով խորթ մայրս և հայրիկս երեխա ունեցան: Հիմա ես հասկանում եմ նրանց շուտափույթ ամուսնության պատճառը: Իմ պարտականությունների շրջանակը, բացի մաքրությունից և խոհարարությունից, ներառում էր նաև երեխայի համար անվճար խնամողի ծառայությունները:

Ես ընդամենը տաս տարեկան էի, և ես հոգնել էի լսել, թե որքան անպիտանն եմ ես: Նոր ծնված եղբորս բոլորը սիրում էին, իսկ ինձ ուղղակի ամեն րոպե վիրավորում էին:

Հենց եղբայրս մի քիչ մեծացավ, նրան անմիջապես տեղափոխվեց իմ սենյակ, և ինձ ուղարկեցին քնելու հյուրասենյակում: Ես չնեղվեցի դրանից, որովհետև սպասում էի դրան․․․

Ճիշտ է, արժե մի քանի լավ բառ ասել հայրիկիս մասին: Նա միանգամից ճնշեց իմ խորթ մայրիկի ցանկությունը ձեռքերը ինձ վրա երկարացնել/ծեծել/: Եվ նա փորձեց: Բայց հետո նա չկարողացավ զսպել կնոջը: Ինձ անընդհատ ասում էին, թե որքան տգեղ և անպիտան եմ ես, որ ոչ մի տղամարդ ինձ վրա ուշադրություն չի դարձնի, և ես ամբողջ կյանքում նրանց վզին կմնամ․․․

Խորթ մայրս հաճախ ինձ անվանում էր համր և մտավոր հետամնաց: Եվ ես ապրում էի հավերժական վախի մեջ, որ նրանք պարզապես ինձ փողոց կշպրտեն՝ խորթ մայրս պարբերաբար ակնարկում էր դա: Նա պլանավորել էր դա անել, երբ ես դառնայի չափահաս: Ես ստիպված պետք է դուրս գայի տանից և ազատեի նրանց իմ տհաճ ներկայությունից։

Իմ բոլոր արձակուրդներն անցկացրել եմ տատիկիս հետ, մինչդեռ ծնողներս եղբայրս հանգստանում էին տարբեր վայրերում և հյուրանոցներում: Տատիկը բացահայտորեն անիծեց հանգուցյալ մորս և ուրախ է, որ նա մահացել է: Լսելը անտանելի էր:

Ես չէի հասկանում, թե ինչու նրանք ինձ չեն հանձնել մանկատուն: Եվ հետո ճշմարտությունն անսպասելիորեն բացահայտվեց։ Իմ չաձահաս դառնալուց մի քանի ամիս առաջ ես պատահաբար լսեցի խորթ մայրիկիս և հորս խոսակցությունը։

Նա հավատացնում էր հորս, որ ես համաձայն չեմ լինի և դա սխալ է: Հայրը անընդհատ պնդում էր իրենը․․․ Նա ասում էր, որ ես իր դուստն եմ և նա ինձ խնամել է տասը տարի, ժամանակն է մարել պարտքերը: Այդտեղ բացահայտեցի խորթ մորս իրական դեմքը՝ ի տարբերություն հորս նա գոնե մեկ կաթիլ խիղճ ուներ: Իմ կենսաբանական հայրը վստահ էր, որ ես համաձայն կլինեմ բնակարանը իրեն նվիրատվություն անել: հայրս որոշել էր նվիրատվությունը ստանալուց հետո ինձ ուղղակի գրողի ծոցն ուղարկել։

Եկավ այդ ճակատագրական օրը: Տասնութ տարիս էր լրանում: Խորթ մայրը նույնիսկ տորթ էր թխել, իսկ հայրիկս ինձ մի վերնաշապիկ նվիրեց: Եկավ նաև տատիկս: Մենք նստեցինք սեղանի շուրջ, և հետո հայրիկը սկսեց տոնական ելույթ ունենալ ՝ ասելով, որ եկել է պարտքերը վճարելու ժամանակը: Ես հիմա չափահաս եմ և պետք է պատասխանատու լինեմ իմ արարքների համար: Տատիկս համաձայնեց: Նրանք ինձ առաջարկեցին գնալ նոտար հենց հիմա, հորս նվիրել իմ բնակարանը ի պատասխան նրա իմ հանդեպ ունեցած բարության։

Տատիկը «հիշեցրեց», որ մահացած մայրս էր ուզում այդպես անել, բայց չհասցրեց … Բոլոր երեքն էլ այնպիսի հիմար դեմք էին ընդունել, որ ես չդիմացա և սկսեցի ծիծաղել: Ես շնորհակալություն հայտնել նրանց ամեն ինչի համար: Ես ասացի, որ նրանք ընդամենը մեկ շաբաթ ունեն իմ բնակարանը լքելու համար․․․

Խորթ մայրը հոգեկանի պես գոռալ, հայրս հարվածեց ինձ, իսկ տատս ասաց, որ իրենք այսքան տարի հրեշի են մեծացրել: Ես պարզապես ժպտացի և բոլորին ցույց տվեցի դռան տեղը: Նրանք լքեցին բնակարանս և հեռացան․․․

Մեկ օր անց հայրս եկավ և ինձ հաշիվ ներկայացրեց մինչև տասնութ տարին պահելու համար: Պարզվեց ՝ բավականին մեծ գումար էր: Ես միայն ուսերս շարժեցի և խոստացա վճարել «պարտքը»:

Որոշ ժամանակ անց ես  սուպերմարկետում աշխատանքի անցա: Ամեն ամիս իմ աշխատավարձի մեկ երրորդը փոխանցում էի հայրիկիս քարտային հաշվին: Դա իմ համար մեծ գումար չէր: Դրա փոխարեն մահացած մորս բնակարանըմնաց ինձ, և ես հիմա ապրում եմ անհոգ․․․

Շնորհակալ եմ, մայրիկ, ինձ միշտ հիշելու համար …

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика