Ամուսինս ինձ չէր ասել, որ ես տան սպասուհի եմ, այլ ոչ թե ընտանիքի կին․․․

Ես ամուսնացա սիրելով, համենայն դեպս ինձ այդպես էր թվում: Ամուսնուս հետ ապրել եմ ավելի քան 7 տարի, ունեմ 3 տարեկան որդի: Ամուսինս բավականին սառնասիրտ անձնավորություն է, ուստի ամբողջ ընթացքում ես ծաղիկներ ու քաղցր խոսքեր նրանից չեմ լսել․․․

Ես տիկնոջ դերը կատարում էի ողջ պատասխանատվությամբ:  Ես աշխատել եմ, ես հոգնել եմ, բայց հանուն սիրելիի ես պատրաստ էի ամեն ինչի:

Վերջին ծամանակներս ամուսնուս կարծես փոխված լինի: Նա ամբողջ օրը անցկացնում է հողամասի հարևանների հետ (մենք ապրում ենք քաղաքից դուրս): Նորապսակներ զույգեր են մեր հարևանները: Տղամարդը միշտ գտնվում է աշխատանքի մեջ, իսկ կինը ամբողջ օրը ոչինչ չի անում․․․

Ամուսինս գնում էր նրա մոտ, պատճառաբանելով, որ վերջինս որպես հարևան օգնության կարիք ունի:

Այո, նա ինձանից գեղեցիկ էր, խնամված․․․ Ամուսինս գրեթե ողջ ազատ ժամանակը անցկացնում էր հարևանուհու հետ:

Մի անգամ ես նրան ասացի, որ ինձ դուրեկան չէ, որ նա օգնում է հարևանուհուս հողամասի գործերում և մեր հողամասում ոչինչ չի անում․․․

Նա զարմացած ասաց.

«Իսկ դու ինչի՞ համար ես: Ինձ կին է պետք, Տանտիրուհի, ով պետք է աշխատի հողամասում և ամեն  ինչ հասցնի, իսկ ես որպես կերակրող/աշխատող/ պետք է հանգստանամ»:

Ես պատասխանեցի, որ նա օգնում է հարևանուհուն, ինչու՞ չի կարելի օգնել կնոջը: Նա զայրացավ և ասաց, որ նա իսկական կին է, և ես աշխատասեր եմ «ձիուկ» եմ:

Եվս մեկ անգամ, երբ նա գնաց հարևանուհու մոտ, ես հավաքեցի իրերս և հեռացա: Սկզբում ես մնացի ընկերուհուս տանը, և մեկ շաբաթ անց նա վարձակալեցի բնակարան և տեղափոխվեցի այնտեղ:

Սկզբում երեխայի հետ շատ ծանր էր, բայց 4 տարի է անցել, տղաս արդեն դպրոցական է, ես մեծ գումար եմ վաստակում և հիմա թույլ եմ տալիս ինձ երբեմն մեկնել հանգստի։

Իմ «սիրելի ամուսինը» նույնիսկ դատարան չներկայացավ ամուսնալուծության ժամանակ: Ես ոչ մի գույք չեմ պահանջել, բայց դատավորը որոշեց երեխայի համար ամուսնուցս ալիմենտ գանձել։

Ամուսնալուծության դատից հետո արդեն նախկին ամուսինս զանգեց ինձ և ասաց, որ ավելի շուտ կգնա բանտ, քան ինձ կոպեկ կվճարի

Բայց ես կարող եմ ապրել առանց նրա փողի: Դրանից հետո ես նրա հետ չեմ շփվել, կարելի է ասել չեմ էլ ցանկանում․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика