Հայրը ծերացել էր և չէր կարողանում իր այգին մշակել, իսկ նրա միակ որդին կալանավայրում էր գտնվում․․․հայրը նամակ է գրում, որդուն և մի քանի օր անց մի արտասովոր պատասխան ստանում նրանից

Ծերուկը ապրում էր մենակ: Նա ցանկանում էր մինչև վերջ փորել իր այգին, ինչը շատ դժվար էր նրա համար: Նրա միակ որդին՝ Ջեյսը, ով նրան օգնում էր միշտ, կալանավորված էր:

Ծերուկը նամակ է գրում որդուն և ներկայացնում ծանր վիճակը:

-Ես շատ տխուր եմ, քանի որ ես չեմ կարողանա այս տարի իմ բերքը ցանել: Ես շատ եմ ծերացել և չեմ կարողանում: Եթե դու այստեղ լինեիր, իմ խնդիրները կավարտվեին: Ես գիտեմ, որ ինձ անպայման կօգնեիր:

Մի քանի օրից նա նամակ է ստանում որդուց ՝

-Սիրելի հայրիկ, խնդրում է չփորես այգին, ես այնտեղ դիակ եմ թաքցրել:

Հաջորդ օրը առավոտյան ժամանում է ոստիկանությունը, և դիակը գտնելու համար փորում է պապիկի ամբողջ այգին, բայց չայդպես էլ ոչ մի դիակ էլ չեն գտնում: Նրանք ներողություն են խնդրում ծեր պապիկից և հեռանում:

Մի քանի օր անց ծեր տղամարդը նորից նամակ է ստանում որդուց, որտեղ գրված էր՝

-Սիրելի հայրիկ, հիմա կարող ես տնկել, սա հնարավորին բանն էր, որ ես կարողացա անել քեզ համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика